Լրահոս 24/7
01.09.2022

Գլխավոր դատախազն առաջարկել է պետական դավաճանության համար մահապատժի հիմքեր ստեղծել

Գլխավոր դատախազն առաջարկել է պետական դավաճանության համար մահապատժի հիմքեր ստեղծել

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել։

«44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո արձանագրված առերևույթ պետական դավաճանության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ պետության անվտանգության դեմ ոտնձգող ծանրագույն հանցագործություն հանդիսացող պետական դավաճանության դրսևորումները, հակառակորդ պետության հատուկ ծառայությունների կողմից ՀՀ քաղաքացիների հավաքագրման և գործակալական ցանցերում ներգրավելու նպատակով ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը, հատկապես տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների ֆոնին, առաջնային են դարձնում այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելու, պատժողական քաղաքականությունը խստացնելու հարցը:

Արձանագրվում են պետական դավաճանության այնպիսի քստմնելի դրսևորումներ, որոնց դեպքում սոցիալական արդարության, անվտանգության ապահովման հրատապ խնդիրները հարուցում են նմանատիպ արարքներ կատարած անձանց նկատմամբ ամենախիստ պատժի՝ ընդհուպ մահապատժի կիրառման անհրաժեշտություն»,- ասված է Դատախազության հաղորդագրությունում։

Դատախազությունում ուսումնասիրվել է Հայաստանի կողմից ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը և պարզվել է, որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն:

«ՀՀ-ում մահապատժի դատապարտելու և պատիժը փաստացի կիրառելու առաջնային արգելքը նախատեսված է ՀՀ սահմանադրության 24-րդ հոդվածով, որի 3-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Սահմանադրական նշված նորմն ունի իմպերատիվ բնույթ, այսինքն այս արգելքը կարող է հաղթահարվել միայն ՀՀ սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով: Միաժամանակ, ՀՀ սահմանադրության 76-րդ հոդվածով սահմանվում է, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու իրավունքների բնագավառում պարտավորություններից հնարավոր է շեղվել ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով իր առաջարկը ներառել սահմանադրական փոփոխությունների շրջանակներում։

Լրահոս
Մեծ ուշադրություն է դարձվում դպրոցական ճաշարաններին. Անդրեասյան
13:11
Մեծ ուշադրություն է դարձվում դպրոցական ճաշարաններին. Անդրեասյան
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ
12:55
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ
Վրաստանը  աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին
12:32
Վրաստանը աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել
12:21
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել
Որևէ մեկն Ադրբեջանին չի ասում՝ ինչո՞ւ ես Իսրայելից, Թուրքիայից զենք գնում․ թուրք լրագրող
12:03
Որևէ մեկն Ադրբեջանին չի ասում՝ ինչո՞ւ ես Իսրայելից, Թուրքիայից զենք գնում․ թուրք լրագրող
Քննարկվել են ՀՀ-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
11:46
Քննարկվել են ՀՀ-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
Ինչ փուլում են Սուրմալուի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքները
11:27
Ինչ փուլում են Սուրմալուի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքները
Թրամփի հրամանով՝ Քենեդու սպանությանը վերաբերվող 80 000 էջ փաստաթուղթ կհրապարակվի
11:10
Թրամփի հրամանով՝ Քենեդու սպանությանը վերաբերվող 80 000 էջ փաստաթուղթ կհրապարակվի
Երևանում բյուջեի կատարողականը ռեկորդային բարձր է եղել. քաղաքապետ
11:07
Երևանում բյուջեի կատարողականը ռեկորդային բարձր է եղել. քաղաքապետ
Ադրբեջանը հրադադարի խախտման ոչ մի հիմնավորում չի փոխանցել. վարչապետի աշխատակազմ
11:03
Ադրբեջանը հրադադարի խախտման ոչ մի հիմնավորում չի փոխանցել. վարչապետի աշխատակազմ
«Քո ազատության սահմանները մինչեւ իմ ազատության սահմաններն են»
10:59
«Քո ազատության սահմանները մինչեւ իմ ազատության սահմաններն են»
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
23:07
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ
20:03
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
19:45
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ
19:31
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ