Լրահոս 24/7

Արկադի Բաղդասարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրա­պետության ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Արկադի Բաղդասարյանը՝ Արկոն, ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: Ուսանել է Բաքվի գե­ղարվեստի ուսումնարանում, իսկ 1971 թվականին ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստի­տուտը, որտեղ դասավանդել է շուրջ 8 տարի:

Իր կերտած կտավներում կարողացել է միահյուսել մանրանկարչության և արդի գեղանկարչության ավանդույթները: Արկադի Բաղդասարյանը 100-ից ավելի կտավների հեղինակ է, որոնց թվում՝ «Կոմպոզիցիա», «Նոկտյուրն Ա», «Նոկտյուրն Բ», «Խաչե­լություն», «Հայաստան», «Քրիստոս», «Հրեշտակ» և այլն:

Նրա ստեղծած կտավ­ներին բնորոշ են խիստ մշակված պայծառ մակերեսները: Նկարիչն անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում:

1976 թ.-ից Արկադի Բաղդասարյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նրա կտավները զարդարում են Հայաստանի ազգային պատկե­րասրահի, Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի, Գրիմ եղբայրների թանգարանի և այլ նշանավոր թանգարանների սրահները:

2003 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, իսկ 2015 թ.՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչմանը:

Մշակութասեր հանրության, նրա արվեստի երկրպագուների և գործընկերների հիշողության մեջ նա կմնա որպես սիրելի, բարեկիրթ և պարկեշտ անձնավորություն և արվեստագետ:

Արկադի Բաղդասարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 2-ին՝ ժ. 18:00-20:00-ն՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը` ս. թ. սեպտեմբերի 3-ին՝ ժ. 11:00-13:00, Հայաստանի նկարիչների միությունից:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

1 hour ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago