Լրահոս

Բացառում եմ մահապատժի վերացման մասին որևէ քննարկում. վստահ եմ՝ հարցը խորհրդի օրակարգ անգամ չի մտնի. Դանիել Իոաննիսյան

Մահապատժի վերացման մասին անգամ քննարկում չի լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը՝ պետական դավաճաններին մահապատժի ենթարկելու վերաբերյալ:

Որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ (նաև իմանալով խորհրդի ու հանձնաժողովի այլ անդամների մեծամասնության մոտեցումը) ես բացառում եմ մահապատժի վերացման մասին որևէ քննարկում։ Վստահ եմ, որ այս հարցը խորհրդի օրակարգ անգամ չի մտնի։

Իսկ դատախազությանը առաջարկում եմ զբաղվել պատժի անխուսափելիության մեխանիզմով, որը, մեղմ ասած, կաղում է։ Անլուրջ առաջարկներ անելու փոխարեն թող իրենց գործը անեն, որ հանցագործները (այդ թվում` դավաճանության հոդվածով) կանգնեն դատարանի առջև։

Հիշեցնեմ, որ Հայաստանում, վերջին 5 տարում, մարդասպանություն կարատարծների ընդամենը 27 տոկոսն է դատարանի առջև կանգնել։ Տարիներ շարունակ Հայաստանում լրտես ու դավաճան չէր բացահայտվում, բայց դա դատախազությանը հեչ չէր անհանգստացնում։

Նշեմ նաև, որ դատախազությունը լավ կանի, որ իմանա, որ բացի Եվրախորհրդի պարտավորվածություններից, Հայաստանը 2021 թ. մարտի 21-ին վավերացրել է ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրությունը», որի առաջին հոդվածը նախատեսում է, որ արձանագրության մասնակից պետության իրավասության ներքո գտնվող որևէ մեկը չի կարող մահապատժի ենթարկվել։ Ընդորում, Հայաստանն այն ստորագրել է առանց ռազմական իրավիճակներում մահապատժի բացառության (մանրամասնը` մեկնաբանությունում)։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

2 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

3 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

3 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

3 hours ago

Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի…

3 hours ago