Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բայլենը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում: Դեսպան Իգոր Բայլենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ կներդնի առավելագույն ջանք երկկողմ օրակարգի հարստացման համար:
Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ է առկա և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման, երկու երկրների ժողովուրդների ուղղակի շփումների ակտիվացման ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…
Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…
Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո նոր գրառում է կատարել, որում ասվում է․…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…