Մարալիկի բնակիչները բողոքում են ՀՀԿ–ական ղեկավարից

Մարալիկի բնակիչները բողոքում են ՀՀԿ–ական ղեկավարից և պնդում, որ եթե նա շարունակի պաշտոնավարել, արյունահեղություն կլինի։ Sputnik Արմենիան լսել է մարալիկցիների բողոքն ու զրուցել համայնքի ղեկավարի հետ։

Հուլիսի 10-ին Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման ժամանակ մի խումբ մարալիկցիներ եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արդեն մոտ 1 տարի է` բնակիչները բողոքում են Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի անգործությունից։

2017-ին 17 համայնքների միավորման արդյունքում է ձևավորվել է Անի համայնքը, որի կենտրոնը Մարալիկն է։ Արտակ Գևորգյանը 2007 և 2011 թվականներին վերընտրվել է Մարալիկի քաղաքապետ, իսկ նախորդ տարի ընտրվել է խոշորացված Անի համայնքի ղեկավար։ Նա ՀՀԿ–ի անդամ է։

Մարալիկցիներին այդպես էլ չհաջողվեց մոտենալ վարչապետին։ Նրանք իրենց դժգոհությունը հայտնեցին լրագրողներին և ՀՀ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանին:

«Հանրապետականին քշել ենք, Նիկոլին ենք ընտրել, բայց Մարալիկում հանրապետական կլան է՝ քեռի-եգյանով թալանում են Մարալիկը, հիմա էլ Մարալիկի ուսումնարանի շենքն են անասնագոմ սարքել»,- ասացին նրանք։

Բողոքի եկած մարալիկցիները պնդեցին՝ այս ընթացքում ոչինչ չի արվել համայնքը զարգացնելու համար, փոխարենը ՀՀԿ–ական ղեկավարն իր ու ազգականների խնդիրներն է լուծում և տևական ժամանակ է` «փախած» է. իմանալով, որ իրենց բողոքն արտահայտելու համար բնակիչները հերթապահում են համայնքապետարանի մուտքի մոտ, նա շրջիկ համայնքապետարան է ստեղծել ու այս համայնքից այն համայնքում է ավագանու նիստեր անցկացնում:

Նշենք, որ Անի համայնքի ղեկավարն իսկապես ներկա չէր ֆաբրիկայի վերագործարկման արարողությանը։

«Վարչապետը 6-րդ անգամ է գալիս, համայնքապետը չի դիմավորում, փախած է, չկա»,- նշեցին բնակիչները և զգուշացրին` եթե մինչև սեպտեմբերի 1-ը համայնքի ղեկավարը շարունակեց պաշտոնավարել, Մարալիկում արյունահեղություն կլինի:

Ավելին՝ armeniasputnik.am

editors

Recent Posts

ՀՀ-ն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…

5 hours ago

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…

5 hours ago

ՌԴ-ն երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

5 hours ago

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

6 hours ago

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…

6 hours ago

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

7 hours ago