ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրիրը, որը սեպտեմբերի 6-ից վերսկսվել է Վայոց ձորի մարզից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի ազգային պատկերասրահը «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրն իրականացնում է 2022 թ. մայիսից: Այն ուղղված է ՀՀ մարզերի մշակութային կյանքի ակտիվացմանը, և հիմնական խնդիրն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստի և կրթության միջև կապերի ամրապնդմանը:
Վեցամսյա ծրագրի շրջանակում Հայաստանի 10 մարզերի շուրջ 1000 դպրոցականների հնարավորություն է տրվում ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը: Ներկայացվում են պատկերասրահի պատմությունը, կառուցվածքը, թանգարանային առարկա հասկացությունը, դրա անվտանգության ու պահպանման կանոնները:
Ծրագրում ընդգրկված են 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների հայտնի ստեղծագործությունները: Տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Հեքիաթների աշխարհում», «Ճարտարապետության գաղտնիքները», «Ազգային էպոս», «Փորագրանկարչության գաղտնիքները», «Բեմանկարչության արվեստը», «Ծովի տարերքը»: Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում ներկայացվում են համապատասխան ստեղծագործություններ, կազմակերպվում կրթական ծրագրեր և դասախոսություններ՝ պատկերասրահի լավագույն մասնագետների մասնակցությամբ:
«ԴասԱրվեստ» ծրագրի շրջանակներում կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի և դասախոսությունների միջոցով աշակերտները հնարավորություն ունեն ճանաչելու հայկական կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչներին, ձեռք բերելու կերպարվեստին վերաբերող տարրական գիտելիքներ (կերպարվեստի տեսակներ ու ժանրեր, գեղանկարի և գրաֆիկայի տեխնիկաներ, նյութ և այլն): Դպրոցականները ծանոթանում են թանգարանագետի և արվեստաբանի մասնագիտություններին, ինչը մեծապես կնպաստի կրթական համակարգում (ծրագրերում) լրջագույն բացի լրացմանը: Տեղեկություն է տրվում նաև Հայաստանում կերպարվեստի և աշխարհում` հայկական կերպարվեստի հավաքածուով խոշորագույն թանգարանի պատմության մասին:
Ծրագիրը միտված է թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը և կրթական հաստատությունների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը, որը կնպաստի առավել զարգացած ու մշակութային հասարակության ձևավորմանը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…