Նպատակը եղել է Հայաստանը դարձնել ավելի գրավիչ և մրցունակ հարթակ ստեղծել: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ներկայացնելով տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների պետական աջակցության նոր կառուցակարգին վերաբերող նախագիծը:
Խաչատուր Սուքիասյանը նշեց՝ բազմակողմ քննարկումներ են եղել նաև Գործադիրի հետ, և ներկայացրեց առաջարկվող սկզբունքները. առաջինը՝ հարկային բեռի նվազեցումը, բերելու է ավելի մրցունակ հարթակ, երկրորդը՝ սոցիալական խնդիրներն են. դպրոցները, մանկապարտեզները, սպորտային համալիրները, և այն մարդիկ, որոնք գալիս են Հայաստան, պետք է ինտեգրվեն հայկական համապատասխան կառույցներին:
«Քննարկման ժամանակ եզրահանգման եկանք, որ մինչ այսօր գործող օրենքը և մինչ այսօր ունեցած վիճակագրությունը, տվյալները ասում են, որ այն կազմակերպությունները, որոնք ՀՀ-ում չեն գրանցված կամ գրանցված են որպես մասնաճյուղ, նրանք ՀՀ-ում վճարում են միայն եկամտահարկ, ինտերնետ վճար և վարձով տարածքների համար վճար: Երրորդ հարցը ուզում եմ առանձնացնել՝ հավակնություն ունեցող հայկական կազմակերպությունները պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն, որպեսզի գնան դեպի բրենդի ինստիտուտ, ավելի հայտնի դառնալուն, որպեսզի մենք կարողանանք այլ եկամուտներ նույնպես ունենալ»,- ասաց պատգամավորը:
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…