

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Քոլոննայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջերս հնչեցրած սպառնալիքներին։
Այս մասին հայտնում է թուրքական artigercek.com-ը։
«Թուրքիան ցանկանում է շրջել պատմությունը և վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը։ Մենք բացահայտ ասում ենք, Թուրքիայի հայտարարություններն ու գործողությունները ընդունելի չեն։ Դրանք անընդունելի են։ Դրանք դատապարտելի խոսքեր են։ Բայց դրանք մեզ չեն խանգարում և չենք էլ վախենում։ Մենք մեր պատմության ընթացքում բախվել ենք շատ ավելի լուրջ սպառնալիքների։ Մենք մերժում ենք նեոօսմանյան բռնակալությունը։ Մենք այս մոլորության մեջ չենք ներքաշվի»,- ասել է Դենդիասը։
Հունաստանի արտգործնախարարը նշել է նաև, որ այս տարի իրենց երկրի ազգային օդային տարածքը Թուրքիայի կողմից խախտվել է 6100 անգամ, Թուրքիայի կողմից Հունաստանի տարածքով թռիչքներ են կատարվել 157 անգամ, իսկ ջրային տարածքը խախտվել է 1000 անգամ։
«Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասել եմ, մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»,-իր ելույթի ժամանակ հանկարծակի հարձակմամբ սպառնալով Հունաստանին՝ ասել էր Էրդողանը։
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…