Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ 2020 թվականի փետրվարին կստեղծվի Սահմանադրության փոփոխության աշխատանքային խումբ:
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամենահաճախ դիտարկվող հարցերից էր Սահմանադրության փոփոխության հարցը, ինչի համար հատկապես հիմք էր այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեռևս ընդդիմության կարգավիճակում, հայտարարել էր, որ նոր Սահմանադրությունը «Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում» է:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Մենք գտնում ենք, որ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը պետք է ծավալել հնարավորինս շուտ, բայց հասկանալով, որ դա արագ, մի քանի ամսվա գործընթաց չէ՝ մենք ողջունում ենք կառավարության այդ որոշումը։ Կան որոշ խնդիրներ ու խութեր, որոնք պետք է հաղթահարել հնարավորինս զգուշորեն և ճշգրիտ. այդ հանձնաժողովը պետք է ձևավորված լինի պրոֆեսիոնալներից՝ իրավաբաններ, սահմանադրագետներ, բայց ամենակարևորը՝ պետք է որոշվի նաև քաղաքական կամքի առկայությունը այդ բարեփոխումների ընթացքում։ «Ժառանգությունը» կողմ է խորհրդարանական հանրապետությանը, բայց այն մոդելը, որ կա այսօր գործող Սահմանադրության մեջ՝ չի ապահովում կառավարման համակարգի հակակշիռները, այսինքն՝ փոխզսպման մեխանիզմները։ Ուստի պետք է հնարավորինս լայն խոսույթ ծավալվի այդ հարցի շուրջ»։
Ըստ Դիլբարյանի՝ վտանգավոր է Սահմանադրության պարբերաբար փոփոխությունը. «Չպետք է ընկնենք այդ հորձանուտի մեջ՝ ամեն անգամ իշխանության փոփոխությունից հետո փոխել նաև Սահմանադրությունը, պետք է քննարկվեն և՛ դատական, և՛ գործադիր, և՛ օրենսդիր իշխանությանը վերաբերող հարցեր։
Ավելին՝ 1in.am
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…