Ֆինանսների նախարարության Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը կամ, ինչպես ընդունված է ասել, ֆիննախի ԿՌՈՒ-ն հայտնվել է բավական անհարմար իրավիճակում։ Այս կառույցի կողմից տուգանված գրեթե բոլոր ընկերությունները դիմում են դատարան և վիճարկում կայացված ակտը։ Վերջերս «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն էր դատարանում վիճարկել ֆիննախի ԿՌՈՒ-ի կողմից 57 միլիոն դրամի տուգանքը, դրանից հետո էլ Ֆիննախի ԿՌՈՒ-ի դեմ հայց է ներկայացրել «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ կրկին կայացված ակտը առոչինչ ճանաչելու և ակտի կազմման ուղղությամբ կատարված գործողությունները առոչինչ ճանաչելու պահանջով։
Աղբյուրը՝ 1in.am