Լրահոս

Մասիսի քաղաքապետի եղբայրը ոչ թե արդարացվել է, այլ փոփոխվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմի շրջանակը և գործը կարճվել է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վերջերս «Ֆեյսբուքի» իր էջի միջոցով տեղեկացրել էր,  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել իր եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ տարվող քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին։ Նա նաև նշել էր, որ իր եղբայրն արդարացվել է և իրենց հասցեին ստահոդ ու բարի համբավն արարատվորող լուրեր են տարածվել։

Ընդ որում, Դավիթ Համբարձումյանը գրել էր, թե որոշումը դատարանը կայացրել է հանցակազմի բացակայության պատճառով. «Այլ կերպ ասած՝ եղբայրս արդարացվեց, հետևաբար նաև հաստատվեց հանրության մի ստվար զանգվածի կողմից տարածվող, մեր բարի համբավն արատավորող, մերկապարանոց խոսակցությունների ստահոդ լինելը»:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակին» հայտնել են, որ հիշատակվող որոշումը կայացնելիս, ինչի մասին հանրայնացրել է Դավիթ Համբարձումյանը, դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ փոփոխվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների շրջանակը: Դրա արդյունքում նշված անձանց մեղսագրված արարքները ապաքրեականացվել են:

Առավել մանրամասն սկզբնաղբյուրում։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Մանվել Վարդանյանը՝ 2025-ի Հայաստանի մինչև 8 տարեկանների չեմպիոն

Մանվել Վարդանյանը դարձել է 2025 թվականի Հայաստանի մինչև 8 տարեկան պատանիների չեմպիոն: Այս մասին տեղեկացնում…

7 minutes ago

ԱՄՆ-ին և Ուկրաինային չի հաջողվել մերձեցնել դիրքորոշումները. Պեսկով

ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմերին չի հաջողվել մերձեցնել դիրքորոշումներն ուկրաինական հարցի շուրջ․ հայտարարել է ՌԴ նախագահի…

22 minutes ago

Նրանք կա՛մ «այո» կասեն, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա այս գործընթացից. Վենս

Եկել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկներն ընդունելու ժամանակը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կհրաժարվի մասնակցել…

40 minutes ago

Դանակահարել են 38 երթուղու ավտոբուսի վարորդին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «Տեղեկացնում եմ, որ…

1 hour ago

Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահին ներկայացրել է Բաքվում պահվող հայերի խնդիրը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ…

1 hour ago

Ստամբուլում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Սիլիվրիի ափերի մոտ 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է…

2 hours ago