Լրահոս

«Fly one Armenia»-ն նախատեսում է համալրել օդանավային պարկը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թռիչքային աշխարհագրությունը

Շուրջ մեկ տարի իր գործունեությունը ծավալող «Fly One Armenia» ավիաընկերությունն արդեն 200 հազար ուղևոր է տեղափոխել ամենատարբեր ուղղություններով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Fly One Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ այդ թիվը շարունակաբար աճում է:

«Կարծում ենք, որ 200 հազարն իսկապես նշաձող է մեր գործունեության այս կարճ ժամանակահատվածի համար: Այսօր արդեն կարող ենք ասել, որ ավիաընկերությունն օրական 2 հազարից ավելի ուղևոր է տեղափոխում: Մարդկային կապերի ամրապնդման առումով անում է հնարավորն ու անհնարինը: «Fly One Armenia»-ն հայկական ամենամեծ թռիչքային աշխահրագրությունն ունեցող ավիաըանկերությունն է»,-ասաց Արամ Անանյանը:

Այսօր ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում դեպի Մոսկվա և, ըստ Արամ Անանյանի, առաջիկայում այս ուղղությամբ չվերթների հաճախականությունն ավելանալու է: Թռիչքներ կան դեպի Սոչի, Սանկտ Պետերբուրգ: Մոտ ապագայում կտրվի դեպի Ռուսաստան նոր ուղղոթյունների մեկնարկը՝ Եկատերինբուրգ, Միներալնիե Վոդի: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Ֆրանսիան, Մոլդովան, Թուրքիան և այլն: Առաջիկայում տեսադաշտում նաև եվրոպական ուղղություններն են: Առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացվեն մանրամասներ:

Այսօր ավիաընկերությունը  շահագործում է 3 օդանավ, սակայն տեսանելի ապագայում նախատեսում է համալրել օդանավային պարկը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թռիչքային աշխարհագրությունն, ավելացնել ուղևորահոսքերի թիվը: Արամ Անանյանն ընդգծեց, որ լրջագույն ներդրումներ են կատարում մարդկային կապիտալի զարգացման գործում:

«Fly One Armenia»-ն արագ դինամիկ զարգացող ընկերություն է և նշաձողերը շարունակելու է բարձրացնել: Տարին մեզ համար առանձնացավ հետևողական աշխատանքով, որ ծառայությունների որակը բարելավվի ու ուղևորների վստահությունն ավելի ամրապնդվի»,-ասաց Արամ Անանյանը:

Ինչ վերաբերում է ավիաընկերության հետ կապված մի շարք խնդիրների, մասնավորապես, որոշ թռիչքների չեղարկմանը, տոմսերի գումարի վերադարձնելու գործընթացը ձգձգելուն, ապա Արամ Անանյանը նշեց, որ ամբողջ թիմով աշխատել են խնդիրների լուծման ուղղությամբ: Հետևողական աշխատանք է տարվում, որ ուղևորների համար պատշաճ ծառայություն մատուցվի: Ամեն դեպքում, եթե դեռ կան քաղաքացիներ, որոնց տոմսերի գումարի հետ կապված խնդիրը դեռ լուծված չէ, ապա Արամ Անանյանը նշեց, որ ավիաընկերոթյունը բոլոր ուղևորների տրամադրության տակ է:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

13 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

14 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

16 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

16 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

17 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

17 hours ago