Այսօր ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Երևանում երկու երկրների պաշտոնյաների մասնակցությամբ տեղի են ունենալու անվտանգության ոլորտի հարցերով խորհրդակցություններ, որին մասնակցելու են երկու երկրների անվտանգության խորհուրդների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։