Լևոն Արոնյանը շարունակում է առաջատար մնալ Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում:
Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի մրցաշարում կայացավ արագ շախմատի ևս երեք տուր: Արոնյանը 6-րդ և 7-րդ տուրերում ոչ-ոքի խաղաց Չինաստանից Դին Լիժենի և ԱՄՆ-ից Պերես Դոմինգեսի հետ, այնուհետև սևերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: