Լրահոս 24/7

Բելգիայից խորհրդարանական պատվիրակություն կժամանի Հայաստան

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությունը։

Այս մասին սեպտեմբերի 14-ին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

 «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2022 թվականի սեպտեմբերի 21-25-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ ԴԵՄԵՍՄԵԿԵՐԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի պատգամավոր Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին», – ասվում է կարգադրությունում:

Թիվ 1

Recent Posts

ՊՆ-ն հերքել է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…

10 minutes ago

ՌԴ-ում հնարավոր չէ այլ պետության վարորդական իրավունքով վարորդ աշխատել

«Հայկական Կարիտաս» ընկերության փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մանրամասներ է ներկայացրել ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումների մասին։ «Արմենպրեսի»…

33 minutes ago

BMW-ն իր մեքենաներում կանցնի չինական AI-ի

2026 թվականից Չինաստանում BMW նոր սերնդի բոլոր մեքենաները կհամալրվեն չինական Alibaba ինտերնետային հսկայի արհեստական ​​ինտելեկտով։…

46 minutes ago

Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

«Գոյ» թատրոնից հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ «Ռաֆայել…

48 minutes ago

Վիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներում

Ապրիլի 2-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թրան…

1 hour ago

Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար. ԵՄ առաքելություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) այսօր նշում է կարևոր իրադարձություն՝ առաքելության հիմնադրումից ի վեր 5000-րդ պարեկությունը:…

2 hours ago