«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել
«Հանուն Հանրապետության կուսակցությունը ողջունում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի սեպտեմբերի 19-ի պատմական ուղերձը, որով Ստեփանակերտը փորձում է վերագտնել 1998թ-ին Հայաստանում իշխանության եկած Քոչարյան-Օսկանյան դավադիր զույգի քաղաքականության արդյունքում կորսված սեբյուկտայնությունը:
Օրհասական այս իրավիճակում Ստեփանակերտի խիզախ քայլը կարող է գոյաբանական կարևորություն ունենալ Արցախի և Հայաստանի համար։ Նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, Նյու Յորքում ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով կարևոր հանդիպումից առաջ, հույժ կարևորություն է ստանում՝ ըստ էության խափանելով Ադրբեջանի օրակարգը՝ ուղիղ կախվածությունից ազատելով Արցախի անվտանգությունն ու Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերը։
Հանուն Հանրապետության կուսակցությունը կանի ամեն ինչ, որպեսզի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը հասցնի միջազգային գործընկերներներին՝ գտնել-ստեղծել-ապահովելու մեխանիզմներ՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության համար միջազգային մեխանիզմներ և երաշխիքներ ապահովելու համար։
Ոգեվորիչ է, որ Արցախի իշխանական վերնախավը, չնայած ներքաղաքական և արտաքին քաղաքական լրջագույն սպառնալիքներին և ճնշումներին, հանդես է բերում այս աստիճան հասուն պետականամետ գիտակցում Հայաստանի Հանրապետության առջև կանգնած էքզիստենցիալ սպառնալիքների վերաբերյալ՝ գործուն քայլերով փորձելով կիսել Երևանի պատասխանատվության բեռը:
Անգնահատելի է արցախահայության բարձր գիտակցումը, որ Արցախը հայկական, ավտանգ և պաշտպանված կարող է լինել ոչ թե ժամանակավոր այս կամ այն երկրի խաղաղապահ ուժի կամ ուժերի, այլ ուժեղ, հզոր, ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հարապետության պետականության շնորհիվ»:
ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 2022Թ․
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստան պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի նախագահ…
Օսկարակիր «Անորա» ֆիլմում խաղացած ռուս դերասան Մարկ Էդելշտեյնը ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական «Mirotvorets» կայքի տվյալների…
«Կիսում եմ գյումրեցիների խաբված լինելու մտահոգությունը, բայց ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե…
Մեծ Բրիտանիան 236,8 միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Ուկրաինային 2024–2025 թվականների համար։ Այս մասին հայտնում…
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահական նստավայրում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ…
Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ…