Լրահոս 24/7

Փելոսիի այցը ոչ միայն պատմական, այլ նաև քաղաքակրթական էր

-Պարոն Եղիազարյան, Փելոսիի այցը Հայաստան աննախադեպ էր, և շատերը որոշ  հույսեր են կապել նրա հետ, դրա ապացույցն էր նաև, Կասկադում՝  քաղաքացիական ակցիայի շրջանակում հավաքված մարդիկ, որո՞նք էին Փելոսիի ուղղած իրական մեսիջները, և ի՞նչ իրատեսական սպասելիքներ ունենալ։

Փելոսիի այցը ոչ թե աննախադեպ էր, այլ՝ պատմական: Եվ ոչ միայն պատմական էր, նաև քաղաքակրթական: Փելոսին եկել էր՝ իր հետ բերելով դարեր շարունակ Ամերիկայից եկող ժողովրդավարությանը համապատասխան ուղերձները:

Ուղերձն այն էր, որ ԱՄՆ-ն ձեր բարեկամն է, ԱՄՆ-ն այն երկրների բարեկամն է, որտեղ ժողովրդավարություն կա։ Ամերիկան հասկացրեց, որ դուք որոշեք` մենք ձեր կողքին ենք, և այն գիծը, որը Փելոսին տարավ Ուկրաինա, Թայվան, Հայաստան` դա մեծ ուղերձ էր, որ ինքը Հայաստանին դնում է Ուկրաինայի կողքին, որին պաշտպանում է ամեն կերպ։ 

Հիշում եք, չէ՞, որ Թայվանում չինացիները վախեցնում էին, թե չփորձեք գալ Թայվան, նա էլ ասաց՝ գալիս եմ՝ տեսնեմ դուք ի՞նչ եք անում։ Հիմա Հայաստանը շատ ծանր վիճակի մեջ է, Ռուսաստանը իր դաշնակցային գործողությունները ոչ միայն չի կատարում, այլև թշնամական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ: Էլ ի՞նչ պիտի աներ Հայաստանը, որ իր հայացքը չմղեր դեպի ԱՄՆ: 

Ես ինդիկատոր ունեմ, որով որոշում եմ` այցը հաջողվա՞ծ էր, թե՞  չէ, դա ռևանշիստների և նրանց սպասարկող կայքերի վերաբերմունքն է իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած քայլի․ եթե վայնասունը  բարձր է (իսկ այն շատ բարձր է, չեն հանդարտվում), դա նշանակում է, որ այցը հաջողված է: 

«ՀԱՊԿ-ից դուրս» խորագրով վերկուսակցական ակցիա իրականացավ  նախօրեին, Ձեր  դիրքորոշումը այս մասով, արդյո՞ք ճիշտ է հիմա դադարեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Ի՞նչ պիտի անի իշխանությունը, որ եթե նույնիսկ այս պահին դա առաջնային հարց է, տեղի ունենա անցնցում։ 

Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց՝ իմ առաջին գրառումը ֆեյսբուքում եղել է այն, որ սկսվել է Լավրովի պլանի իրագործումը: Ե՛վ ապրիլյան քառօրյան, և՛ 44-օրյա պատերազմը ռուսական ձեռագիր է: 200 տարի է Ռուսաստանը մեր կողքին չի եղել, չկա պատմական մի դեպք, որտեղ Ռուսաստանը լինի մեր կողքին, կատարի իր դաշնակցային պարտականությունները, ուրիշ բան չենք ուզում մենք իրենից: ՀԱՊԿ-ից դուրս գալը ոչ թե հիմա պետք է լիներ, այլ մի քանի տարի առաջ: ՌԴ-ի միջոցով ուզում են Մեղրիից միջանցք պոկել: Սուտ է բոլոր այն մեկնաբանությունները, որ մենք դուրս գանք Թուրքիան սա կանի, նա կանի: Թուրքիան ու Ադրբեջանը հիմա չե՞ն հարձակվում մեզ վրա, ՌԴ-ն էլ կողքից օգնում է ամեն ինչով:

-Տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և իրեն աջակցող քաղաքացիների  փակ հանդիպումը։ Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ կարելի է ակնկալել։ Քոչարյանը վերջին ձախողումներից հետո քայլեր է անում կրկին վերադառնալ քաղաքական ասպարե՞զ։

Ես մի փոքր ետ գնամ, վերջին հանրահավաքը, երբ եղավ 7000-8000 մարդ հավաքվեց, հասկանալի էր, մարդիկ բորբոքվել էին, չէին հասկացել վարչապետի հայտարարությունը, իմունիտետային խնդիր էր, մարդիկ եկել էին, որ տեսնեին ի՞նչ է կատարվում: Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ սխալ են իրեն հասկացել, մանիպուլացնում են ընդդիմադիր ուժերը, ժողովրդի ինչ-որ զանգված հասկացավ դա, հաջորդ օրը տեսանք՝ 200-300 մարդ էր հավաքվել: Երեկոյան պարզ երևաց, որ Քոչարյանի կողմնակիցների կողմից կազմակերպված էր, իբր երթով գնում են երկրորդ նախագահի դուռը: 

Իբր թե մինչև հիմա էս ժողովուրդն էնքան ախմախ էր` չէր հասկանում, որ «Դիմադրություն» շարժման ղեկավարը ինքն է: Հիմա եկել սեթևեթանք է անում, տեսեք ժողովուրդն եկել է ինձ խնդրում է, որ ես վերցնեմ առաջնորդությունը։ Իրեն թվում է, թե ժողովուրդը գիտի առաջնորդը Իշխանն է, հետո Կարին Տոնոյանը, չէ´, «սիրելի» հանցագործ Ռոբերտ Սեդրակիչ, ժողովուրդը գիտի, որ շարժման վարչապետի թեկնածուն դու ես: Տապալվել է շարժումը, ինքը ուզում է իբր թե վերակենդանացնի, բայց իր պատճառով է տապալվել: Ինքը այս երկիրը ասպատակել է, թալանել է, սպանել է, մարդկանց իրենց տներից վտարել է, իր ամեն մի արած գործ արյունով է շաղախված, ժողովուրդը ինչպե՞ս կարող է գնալ իր ետևից: 

Պարտվել ես մի տարի առաջ, Ռոբե´րտ։ Ժողովուրդը գնացել է աշխարհում չտեսնված ու չլսված քայլի․  պատերազմը պարտված ղեկավարին նորից է ընտրել, ոչ թե սիրուն աչքերի համար, այլ կար նաև այն հանգամանքը, որ կողքին Ռոբերտ Քոչարյանն էր: Ժողովուրդը շա՜տ լավ գիտի 44-օրյա պատերազմի դավադրությունն ում ձեռքով է եղել: 

Վերադառնալով Փելոսիի այցին, այն, որ ասում են, եկել է ձայներ է փախցնում, դա ասում է Ադրբեջանը, Ռուսաստանը, Ռոբերտ Քոչարյանը և իր աջակիցները: Երեքն էլ գործում են նույն դաշտում: Քոչարյանն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը պարտվի ինքը գա իշխանության, բայց չի´ գալու:

Զրուցեց՝ Մերի Մանուկյանը

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

4 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

6 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

6 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

6 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

7 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

7 hours ago