Լրահոս 24/7

Բայդենը Պուտինին մեղադրել է ուկրաինական տարածքները բռնակցելու փորձի մեջ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին բացահայտ մեղադրել է Ուկրաինայի դեմ չհայտարարված պատերազմ սկսելու և ֆիկտիվ հանրաքվե կազմակերպելու համար՝ նշելով, որ, այդպիսով, Պուտինը փորձում է ուկրաինական տարածքի մի մասը բռնակցել։

Ամերիկացի առաջնորդի հայտարարություններն արվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, հայտնում է Euronews-ը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը ներխուժել է հարևան երկիր՝ փորձելով ջնջել ինքնիշխան պետությունն աշխարհի քարտեզից: Ռուսաստանը անամոթաբար խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական դրույթները: Այլևս ոչինչ չկա կարևոր, քան երկրների կողմից իրենց հարևանի տարածքը բռնի ուժով զավթելու հստակ արգելքը»,- ասել է նա:

Բայդենն առաջարկել է խոր բարեփոխել ՄԱԿ-ը՝ սկսած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմից:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ներառյալ՝ Միացյալ Նահանգները, պետք է հետևողականորեն պահպանեն և պաշտպանեն ՄԱԿ-ի կանոնադրությունը և ձեռնպահ մնան վետոյի իրավունքի օգտագործումից, բացառությամբ՝ հազվադեպ արտակարգ իրավիճակների, որպեսզի Խորհուրդը մնա վստահելի և արդյունավետ: Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները աջակցում է Խորհրդի մշտական և ոչ մշտական ներկայացուցիչների թվի ավելացմանը»:

Բայդենն անպատասխանատու է անվանել միջուկային զենք կիրառելու վերաբերյալ՝ Մոսկվայի սպառնալիքները և հիշեցրել, որ միջուկային պատերազմը հնարավոր չէ հաղթել, և երբեք այն չի կարելի վարել:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, բացելով 77-րդ նստաշրջանը, ասել էր, որ այժմ մոլորակի շատ մարդկանց ուշադրությունը բևեռված է Ուկրաինա՝ ռուսական ներխուժման վրա։

«Այս պատերազմը հանգեցրել է համատարած ավերածությունների, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների։ Հազարավոր մարդիկ զոհվել են մարտերի պատճառով։ Միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Ներխուժման հետևանքները ազդել են միլիարդավոր մարդկանց վրա ամբողջ աշխարհում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Խոզնավարի ուղղությամբ

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…

8 hours ago

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…

12 hours ago

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

12 hours ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

12 hours ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

13 hours ago