Լրահոս 24/7

Իժևսկի դպրոցում կրակոցների հետևանքով սպանվել է 9 հոգի, նրանցից 5-ը երեխաներ են

Իժեւսկի թիվ 88 դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Նախնական տվյալներով՝ հանցագործության զոհ է դարձել ինը մարդ, այդ թվում՝ ուսումնական հաստատության երկու անվտանգության աշխատակից և երկու ուսուցիչ, ինչպես նաև հինգ երեխա, կան վիրավորներ ևս», – նշել են Քննչական կոմիտեից։

Գերատեսչությունից հավելել են, որ զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները դեռ ճշտվում են։

Ավելի վաղ Ուդմուրտիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր վեց զոհի և 20 վիրավորի մասին։ Գերատեսչությունից հայտնել են նաև, որ կրակած տղամարդու դին հայտնաբերվել է դպրոցի տարածքում, նա ինքնասպան է եղել։

«Ոստիկանները հայտնաբերել են կրակ բացած տղամարդու դին, ըստ տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցները սկսվել են դասի ժամանակ, երբ սև կոստյումով անհայտ տղամարդը ներխուժել է դասարան ու կրակ բացել երեխաների վրա։

Թիվ 1

Recent Posts

Էլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը…

2 minutes ago

Գեներալներ Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի ռազմական…

17 minutes ago

Իրանը վերահաստատում է, որ չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում վերահաստատել է միջուկային գործարքի հարցում Իրանի դիրքորոշումը: «ԱՄՆ…

49 minutes ago

YoHealth-ը ներկայացնում է YoBlog բաժինը՝ FTN վաստակելու հնարավորությամբ

YoHealth-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով և հոդվածներով հավելվածի YoBlog…

56 minutes ago

Doing Digital Forum 2025-ի ֆինանսական գործընկեր Ֆասթ Բանկը Visa Gold ԱկնՔարտեր կնվիրի մասնակիցներին

Ֆասթ Բանկն ապրիլի 3-ին Դվին Հոլում միանում է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital…

59 minutes ago