«Հավաստի աղբյուրներից տեղեկություններ եմ ստացել առ այն, որ ԱՄՆ Հայ դատի տարածած հաղորդագրությունը, ըստ որի ԱՄՆ իշխանությունները քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը, որևէ հիմք չունի։
Հայ-ամերիկյան համագործակցության առավել լայն շրջանակի շուրջ աշխատանքները շարունակվում են ոչ միայն օրենսդիր, այլ գործադիր իշխանության տարբեր գերատեսչությունների հետ։ Սպառազինության, զենքի, անվտանգության ապահովման վերաբերյալ Երևանում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, մյուս կոնգրեսականների արած հայտարարությունները, Փաշինյան-Բլինքեն անվտանգության հարցերի վերաբերյալ երկխոսությունը կազմում են այն շրջանակը, որի շուրջ այս պահին ընթանում է կարևոր կոնֆիդենցիալ աշխատանք։
Նախօրեին Հայ դատի տարածած այս հաղորդագրության տարածումից հետո Ադրբեջանն ու Թուրքիան տասնապատկել են իրենց լոբբիստների քանակը, ջանքերը՝ թույլ չտալու հայ-ամերիկյան որևէ պայմանավորվածության առարկայացում։ Տարածված հաղորդագրության թաքնված այլ՝ դավադիր նպատակների մասին՝ հաջորդիվ»,- գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…