Լրահոս 24/7

ԱՄՆ կոնգրեսականը պաշտոնապես ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձևը

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձև։

«Շատ երկար ժամանակ Ադրբեջանն անպատիժ կերպով վայրագություններ է իրականացրել հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ՝ զինծառայողների մարմինների մասնատումից մինչև գլխատում, բուժհաստատությունների և կրոնական օբյեկտների միտումնավոր թիրախավորումներ։ Ադրբեջանը բազմիցս արհամարհել է մարդկային հիմնարար արժեքներն ու միջազգային իրավունքները։ Մենք պետք է Ալիևի կառավարությանը պատասխանատվության ենթարկենք Ժնևի կոնվենցիայի խախտումների և վայրագությունների համար, որոնք իրականացրել են նրա զորքերը հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ»,- ասել է Սփիերը։

Սփիերի ներկայացրած բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները՝ իրականացնելով կանխամտածված սպանություններ, խոշտանգումներ, դրսևորելով անմարդկային վերաբերմունք քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ։

Բանաձևում անդրադարձ կա նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակմանը, որը կրկնությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնածավալ հարձակման և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինծառայողների դիերի խոշտանգումները։

Բանաձևում հիշատակվում է 2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում ծննդատան հրթիռակոծումը, ինչպես նա ադրբեջանցի զինծառայողների կողմից քաղաքացիական անձանց գլխատման դեպքերը, որոնք փաստագրվել են տեսանյութերով և որոնց իրավացիությունը հաստատել են ոչ կառավարական կազմակերպությունները։ Անդրադարձ կա նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին, որի կիրառումն արգելված է Ժնևի կոնվենցիայով։

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանն ապօրինի պահում է ավելի քան 100 հայ ռազմագերիների, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, ներառյալ ռազմական հանցագործությունները, որոնք խարխլել են միջազգային իրավունքի գերակայությունը։ Դրանով Միացյալ Նահանգների կառավարությանը և համաշխարհային հանրությանը կոչ է արվում դիմել Արդարադատության միջազգային դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի էական քայլեր ձեռնարկվեն Իլհամ Ալիևի հրահանգով արդբեջանցի զինծառայողների կողմից կատարված ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։

Բանաձևն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել Ժնևի կոնվենցիայի բոլոր խախտումները, որոնք ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացվել են հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական օբյեկտների ոչնչացումն ու դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերը։

Բանաձևը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ ի պատասխան այդ երկրի ագրեսիայի և թույլ տված պատերազմական հանցագործությունների։

Թիվ 1

Recent Posts

Լոնդոնում Ուկրաինայի հարցով ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունները հետաձգվել են

Այսօր Լոնդոնում կայանալիք Ուկրաինայի խաղաղության հարցով բանակցությունները, որոնք կանցկացվեն Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ…

12 minutes ago

Ասում են՝ խաղաղության փաստաթուղթը ՀՀ-ի համար նվաստացուցիչ է, բա Ադրբեջանը ինչի՞ չի ստորագրում. Ալեքսանյան

Բնականաբար, Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիա, մենք էլ բնականաբար ամեն անգամ…

32 minutes ago

Քրեական ենթամշակույթը տղաներին թուլացնելու մեթոդ է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրության մոտ ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին…

52 minutes ago

ՀՀ-ում կա խտրականություն և բռնություն կանանց նկատմամբ. Միրզոյան

Վաղուց ժամանակն է, որ մենք շատ բարձրաձայն խոստովանենք՝ Հայաստանում կա խտրականություն կանանց նկատմամբ, և, ավելին…

56 minutes ago

Ավելի լավ կապրեին, եթե կանայք իրենց ներուժը լիարժեք իրացնեին. Փաշինյան

Անզեն աչքով կարելի է նկատել՝ կրթության ոլորտում աղջիկներն ավելի ակտիվ են, քան տղաները. Կառավարության նիստում…

1 hour ago

Ֆասթ Բանկը թվային ինքնության մատակարար ընկերության՝ imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր է

Հայաստանյան 10 բանկերի, որոնց թվում իր խոշոր ներդրումով նաև Ֆասթ Բանկն է, ինչպես նաև հեռահաղորդակցության…

1 hour ago