Լրահոս 24/7

Հնդկական մամուլի հրապարակումները, ՀՀ-ի կողմից չեն հերքվել, լրացուցիչ բան ասել չեմ կարող. վարչապետ

«Հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել, որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ կարող ասել»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հնդկաստանից զենք գնելու մասին շրջանառվող տեղեկություններին և հնդկական մամուլում այս մասին հրապարակված լուրերին:

«Սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որը ես կուզենայի հրապարակային քննարկել, բայց պիտի ասեմ, որ այդ հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել, և որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ կարող ասել, չեմ էլ ուզենա ասել»,- նշեց վարչապետը: 

Նա հավելեց, որ իրենք ակտիվ քայլեր են ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի համագործակցության շրջանակն ընդլայնելու համար։

«Մենք այդ ուղղությամբ շատ ակտիվ և ինտենսիվ քայլեր ենք ձեռնարկում։ Դա հեշտ գործ չէ»,- մանրամասնեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ հնդկական The Economic Times պարբերականը երեկ հոդված էր հրապարակել այն մասին, որ Հնդկաստանը շուրջ 250 մլն դոլար արժեքով հրթիռների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և այլ զինամթերքի զգալի քանակի մատակարարման պայմանագրեր է ստորագրել Հայաստանի հետ:

Նշվում էր, որ երկու երկրների կառավարությունների միջև սեպտեմբերի սկզբից համապատասխան պայմանագրեր են ստորագրվել։

Թիվ 1

Recent Posts

Պուտինը դիմել է ռուսաստանցիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանին միանալու երկրորդ տարեդարձի կապակցությամբ…

17 mins ago

Նախատեսվում է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. նոր նախագիծ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ,…

23 mins ago

Հայաստանում բացվել է Իրանի առևտրի կենտրոնը

Երևանում այսօր բացվել է Իրանի առևտրի կենտրոնը։ Այնտեղ ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի,…

25 mins ago

«Հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը». Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը վստահ է, որ հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը. «Եվ նրանք (դեմոկրատները)…

29 mins ago

Անդրադարձել են Իրանի Չաբահար նավահանգստում ՀՀ մասնակցության հնարավորությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար…

47 mins ago

ՄԻՊ-ը եղել է Բուլղարիայում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ…

1 hour ago