Լրահոս 24/7

Արշակյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ճապոնիայում

ՀՀ Ազգային ժողվի փոխնախագահ Հակոբ Արշակյանը սեպտեմբեի 27-29-ը աշխատանքային այցով գտնվում էր  Ճապոնիայում:

Ամփոփելով այցն ու կատարված հանդիպումները, Արշակյանը նշել է, որ ճապոնացի գործընկերների հետ պայմանավորվել են համապատասխան գերատեսչությունների և դեսպանությունների միջոցով շարունակել քննարկված հարցերի իրագործմանն ուղղված երկուստեք քայլերը, և ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։

Հանդիպման մանրամասները ներկայացնում ենք ստորև.

«Նախ ցանկանում եմ նշել, որ այցի բուն առիթը ճապոնական կողմի հրավերն էր՝ մասնակցելու Ճապոնիայի նախկին վարչապետ, պետական գործիչ Շինզո Աբեի հուղարկավորության արարողությանը, որին մասնակցում էին մի քանի տասնյակ երկրներից բարձրաստիճան պատվիրակություններ։

Արարողության ընթացքում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային, Խորհրդարանակաների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին, և Սինզո Աբեի այրի Ակիե Աբեին ցավակցության խոսքեր եմ փոխանցել՝ հայ ժողովրդի անունից։

Տոկիո կատարած այցի ընթացքում հանդիպել եմ Ճապոնիայի Խորհրդարանականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին և փոխխոսնակ Հիրոյուկի Նագահամային, Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար տկն․ Կեիկո Նագաոկային, Թվայնացման նախարար Տարո Կոնոին, Հայաստան-Ճապոնիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Տակեակի Մացումոտոյին, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավային։

Խորհրդարանականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիի հետ հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացրել եմ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, մանրամասն տեղեկատվություն եմ փոխանցել սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական և զինվորական զոհերի, Հայաստանի բնակավայրերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ:

Այս համատեքստում կարևորել եմ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հասցեական դատապարտումը:

Հիդեհիսա Օցուջին ափսոսանք է հայտնել տեղի ունեցած ռազմական էսկալացիայի համար և ցավակցել՝ Հայաստանում մարդկային կորուստների կապակցությամբ: Նա նաև տեղեկացրել է, որ Ճապոնիան ամենուր խաղաղության կողմնակից է և իրենք պատրաստ են աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Անդրադառնալով մշակութային կապերին, Խորհրդարանականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահաման նշեց, որ Ճապոնիայում շատ հայտնի է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, Սուսերով պարը հաճախ կոչում են Հայկական պար, իսկ Կոմիտասը հանդիսանում է դասական երաժշտության ասպարեզի յուրօրինակ մասնիկը։

Առանձին հանդիպման ընթացքում Հայաստան-Ճապոնիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Տակեակի Մացումոտոյի հետ քննարկեցինք բարեկամական խմբերի առավել ակտիվացմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցեր։

Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար տկն․ Կեիկո Նագաոկայի հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց ուսանողների փոխանակման, կրթաթոշակների ծրագրի ընդլայնման հնարավորությանը, որը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։

Քննարկեցինք համատեղ գիտական ծրագրերի իրագործման հնարավորությունները, ինչպես նաև մշակութային կապերի զարգացման նոր հնարավորությունները։

Թվայնացման նախարար Տարո Կոնոն 2018թ․ այցելել էր Հայաստան, որպես Ճապոնիայի արտաքին գործերի նախարար։ Հանդիպման սկզբում նա նշեց, որ ծանոթ է Հայաստանի զարգացումներին բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում և ուրախ կլիներ համագործակցության զարգացմանը։

Մանրամասն ներկայացնելով վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումները տեխնոլոգիական ոլորտում, նախարարին առաջարկեցի դիտարկել Ճապոնական տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան, որը կարող է խթան հանդիսանալ հայկական և ճապոնական ընկերությունների միջև գործունեության զարգացմանը։

Քննարկվեց նաև արհեստական բանականության, նորարարության և կիբերանվտանգության ուղղություններով համագործակցության հնարավորությունը։

Պարոն Կոնոն հետաքրքրություն հայտնեց Թումոյի հնարավոր գործարկմանը Տոկիոյում, ինչպես նաև որպես մարտահրավեր մատնանշեց Ճապոնիայում մասնագետների կրթության և վերապատրաստման հարցը։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավայի հետ հանդիպմանը շնորհակալություն եմ հայտնել Աղետների կառավարման և կանխարգելման ուղղությամբ առկա համագործակցության և Հայաստանին Ճապոնիայի կողմից տրամադրված շարունակական աջակցության համար։

Քննարկել ենք Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ հումանիտար, գիտական, մշակութային, տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ճգնաժամերի կանխարգելման ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր»,-գրել է Արշակյանը:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

2 minutes ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

20 minutes ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

38 minutes ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

1 hour ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

1 hour ago

Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…

2 hours ago