ԱԺ-ում քննարկվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու հարցը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց վերջին վեց ամսում հանձնաժողովի կատարած աշխատանքը, տեղեկացնելով, որ ՊՆ է ներկայացվել 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկ. «ՊՆ-ն շուրջ երկու ամիս ձևավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը և այն ներկայացրել հանձնաժողովի ուսումնասիրմանը։ Այն ներառում է շուրջ 3500 նմուշ օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր՝ ընդհանուր 10 հազարից ավելի էջ ծավալով»։
Ըստ նրա, հանձնաժողովում մանրակրկիտ ուսումնասիրվում են այդ փաստաթղթերը, ինչի արդյունքում կարիք է առաջացել ՊՆ-ից ու պետական այլ մարմիններից ստանալ դրանցից բխող կամ փոխկապակցված բազմաթիվ այլ նոր փաստաթղթեր ու տվյալներ։
Քոչարյանն ասաց, որ այս պահին հանձնաժողովը զբաղված է նշված փաստաթղթերի ուսումնասիրությամբ ու տեղեկությունների համադրմամբ։ Դրա հիման վրա հնարավոր կլինի կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը.
«Հանձնաժողովը կազմել է հրավիրյալների ցանկը, չնայած, տեղյակ պահեմ, որ երկու հրավիրյալի արդեն նամակ ուղարկել ենք։ Պարոն Վարդան Օսկանյանը հեռահար ճանապարհով իր դժգոհությունն արտահայտել է, որը որևէ ձև չի արտացոլում հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու անհրաժեշտությունը»։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…