Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մայրաքաղաքում առկա 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը քննարկումներից կտեղափոխվի գործնական փուլ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վարչական շրջաններ աշխատանքային այցերի մեկնարկը տալիս է հենց վթարային շենքերից. առաջնահերթությունը բնակիչների անվտանգությունն է:
Այցի շրջանակներում Տիգրան Ավինյանը զրուցել է վթարային շենքերի բնակիչների հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է. «Իրականում Աջափնյակ վարչական շրջանում մենք ունենք բազմաթիվ շենքեր, որոնք վթարային աստիճաններով հասել են մի մակարդակի, որ այնտեղ բնակվելը բնակիչների համար անվտանգ չէ։ Բավական երկար ժամանակ է՝ քննարկումներն ընթանում են, բայց գործնական լուծումների դեռ չենք հասել։ Կարծում եմ՝ այս կետից սկսած մենք ավելի գործնական լուծումների պետք է հասնենք»։
Նրա խոսքով. «Այս պահին կա կառուցապատողը, որ պատրաստ է՝ իր վրա վերցնել որոշակի բեռ: Քանի որ հրատապություն կա, այդ պատճառով ենք այս լուծման տարբերակով գնում: Իսկ ընդհանուր շենքերի մասով մեծ ծրագիր ենք ունենալու»։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…