Լրահոս 24/7

ՌԴ-ն Իրանում 44 միլիարդ դոլար կներդնի՝ գազատարի կառուցման եւ հանքավայրերի զարգացման համար․ «Коммерсант»

Ռուսաստանն Իրանում 44 միլիարդ դոլար կներդնի՝ գազատարի կառուցման եւ հանքավայրերի զարգացման համար, գրում է «Коммерсант»-ը։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։

«Ռուսաստանի հետ ստորագրել ենք 4 միլիարդ դոլարի  փոխըմբռնման հուշագիր՝ հանքավայրերի զարգացման համար, ինչպես նաեւ 40 միլիարդ դոլարի գործարք՝ գազատարների եւ հեղուկացված բնական գազի արդյունահանման կայանքների կառուցման համար»,-ասել է նա։

Սեպտեմբերին Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարարության զեկույցը, հայտնել է, որ Իրանի ազգային նավթային ընկերությունը «Գազպրոմ»-ից օրական 9 միլիոն խմ գազ կգնի։ Գազը կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։

Բացի այդ, Իրանը նախատեսում է ստանալ օրական 6 միլիոն խմ գազ՝ այլ երկրներ սվոպային մատակարարումների համար։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Աշխարհահռչակ Eurowings ճամփորդական ամսագիրը հոդված է հրապարակել Հայաստանի մասին

Աշխարհահռչակ Eurowings ճամփորդական ամսագիրը հրապարակել է հոդված Հայաստանի մասին՝ ներկայացնելով ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ…

4 minutes ago

Էրդողանի խորհրդականն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություներին

Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլերը կապված են Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու…

19 minutes ago

ՌԴ-ն պարտավոր չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրանին ԱՄՆ-ի հարձակման դեպքում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պարտավորված չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրով։ Այս մասին ասել է…

35 minutes ago

«Հայրենիք» կուսակցության տեսակետը համահունչ է Մարտուն Գրիգորյանի խոսքերի հետ

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել. ««Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների…

54 minutes ago

Արարատ Միրզոյանը ԱՄԷ չի այցելել. խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հերքել է Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ «չլուսաբանված այցի» մասին հրապարակումները։ «Երեկ…

1 hour ago

Վիլեն Գաբրիելյանի լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։…

1 hour ago