Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակի առթիվ հոկտեմբերի 10-ին «Դվին» համերգասրահում տեղի է ունեցել «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին Ֆորշին նվիրված կատարումներով հանդես են եկել Thea Orchestra-ն, Գոռ Սուջյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Շուշան Պետրոսյանը, Վահագն Հայրապետյանը, Արսեն Սաֆարյանը, Արամ MP3-ը, Սամսոն Մելիքյանը, Զարուհի Բաբայանը, Սրբուկը, Աղվան Պապոյանը, Արփին, Արտակ Ներսիսյանը, Լուկաս Մադոյանը, Հայկ Պետրոսյանը, Լևոն Մալխասյանը, Ռադիկ Գաբրիելյանը և Խամաճիկների պետական թատրոնի արտիստները։
Հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանը, որը հյուրերից էր, իրեն այն երջանիկներից է համարում, որը երաժշտական դպրոցում նույն դասարանում է սովորել Ֆորշի, Գրիշա Աղախանյանի, Արամոյի հետ: «Լավ հիշում եմ այն շրջանը, երբ Վահանը դարձավ Ֆորշլագ հետո՝ Ֆորշ: Ֆորշն ինձ համար սիրելի, հարազատ անձնավորություն է: Նրա յուրաքանչյուր երգ մեր սրտից է բխում և դիպչում է սրտին: Մենք սիրում ենք մեր քաղաքը, միմյանց նաև Ֆորշի երգերով»,-նշել է Արամյանն ու հավելել՝ Ֆորշը անհրաժեշտ է Երևանին և պետք է միշտ Երևանում լինի:
Հաղորդավար Արման Մարգարյանը ոչ միայն Ֆորշի երիտասարդ երկրպագուն է, այլև ընկերը: «Երբ փոքր երեխա էի, Ֆորշի երգերը ձայներիզներով էի լսում: Երբեք չէի հավատա՝ կգա մի օր, և մենք կընկերանանք: Երջանիկ եմ, որ նա մեր ավագ ընկերն է, Երևանի Ֆորշն է, որին պետք է փայփայել ու լսել նրա երգերը»,-ասել է Մարգարյանը:
Երգչուհի Նառան Ֆորշին Երևանի վառ գույներից է համարում: Կարծում է՝ Ֆորշը Երևան քաղաքի կարևոր մասն է: «Ցանկանում եմ, որ Ֆորշը լինի առողջ և երկար ստեղծագործական ճանապարհ անցնի»,-ընդգծել է Նառան:
Համերգը կազմակերպել են Երևանի ավագանու անդամներ Արմեն Սարգսյանը և Նուարդ Վարդանյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ։
Երեկոյին ներկայացվել է Ֆորշի 55-ամյակին նվիրված տեսաֆիլմ, ինչպես նաև բազում այլ անակնկալներ։ Ֆորշը և «Ռե Մինոր» խումբը ևս հանդես են եկել կատարումներով։
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…