Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր՝ հոկտեմբերի 12–ին, նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։
Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ. Արմեն Հակոբջանյանը ստացել էր 9, իսկ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանը՝ 7 ձայն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նորընտիր ավագանու առաջին նիստին ոչ բավարար ձայների պատճառով համայնքի ղեկավար չընտրվեց։ Առաջադրված թեկնածուները երեքն էին՝ Արմեն Հակոբջանյանը, Հայկ Առաքելյանը եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Սեւակ Մուսաթյանը։
Թեկնածու չէր առաջադրել «Մեկ Հայաստան» կուսակցությունը, իսկ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամներն էլ ներկա չէին նիստին։
Արմեն Հակոբջանյանը ստացել էր 8, Հայկ Առաքելյանը՝ 7, իսկ Սեւակ Մուսաթյանն էլ 2 ձայն։
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2.-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ:
Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
Առավելագույն ձայներ ստացած թեկնածուները Արմեն Հակոբջանյանն ու Հայկ Առաքելյանն էին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Սիսիանում մանդատների ընդհանուր թիվը 21–ն է։ Մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 8, «Աշխատանք եւ արդարությունը»՝ 5, «Ապրելու երկիրը»՝ 4, «Մեկ Հայաստան» եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններն էլ՝ 2–ական մանդատ։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…