Երևանում մեկնարկել է շախմատի «Երևան Օփեն» միջազգային մրցաշարը: Հայաստանն այս ստուգատեսն ընդունում է արդեն 4-րդ անգամ: Նախորդ տարվա համեմատ այս տարի մասնակիցների աշխարհագրությունն ավելի լայն է: 15 երկրի 292 մասնակից, որից 55-ը միջազգային կոչում ունեցող՝ ներառյալ 22 գրոսմայստեր, կպայքարի ընդհանուր 14 մլն դրամ մրցանակային ֆոնդի համար:
1-20 տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան դրամական պարգևներ: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ: Մրցանակներ են սահմանված նաև կանանց 1-ին և 2-րդ տեղը գրաված մասնակիցների համար, 50-ից բարձր տարիքի շախմատիստների շրջանակում լավագույն արդյունքը գրանցած մասնակիցը ևս կստանա մրցանակ: Մրցանակի կարժանանա նաև Բ խմբում մինչև 10 տարեկանների շրջանում հաղթող մասնակիցը։
Երկրորդ տարին անընդմեջ մրցաշարին մասնակցող Մամիկոն Ղարիբյանը մեկնարկեց հաղթանակով: Նախորդ տարի Ղարիբյանը 22-րդ տեղը գրավեց, իսկ այս անգամ սպասելիքներն ավելի մեծ են:
Մրցաշարի առաջին համար Սամվել Տեր-Սահակյանը մեկնարկեց սենսացիոն պարտությամբ: Հաղթանակով մեկնարկեցին Ռաֆայել Վահանյանը, մրցաշարի երկրորդ համար ֆրանսիական շախմատի ուժեղագույն շախմատիստներից Մաքսիմ Լագարդը, Սերգեյ Լոբանովը, Վիտալի Սիվուկը։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…