Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման 2022 թ․ պետական բյուջեով նախատեսվածաշխատանքների շրջանակում տարվա սկզբից նախատեսված էր իրականացնել մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներ:
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ.Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման, Գոշ համայնքի Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման,ՀՀ Լոռու մարզի Քոբայր կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնման և Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և ամրակայման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են:
Հուշարձանների վերականգնման ծրագրում, որպես հրատապ անհրաժեշտություն, տարվա ընթացքում ավելացել ենՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» (Անվերջության ժապավեն) հուշարձանի տարածքի լուսավորության ցանցի անցկացման և ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները:
ՀՀԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչները պարբերաբար այցեր են կատարել վերականգնվող հուշարձաններ՝ տեղում աշխատանքային խնդիրների քննարկման և ավարտվածության աստիճանի վերահսկման նպատակով:
Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղի(կառուցված 19-րդ դարի վերջում)վթարային վիճակը հաշվի առնելով`ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է շենքի վերականգնումը: Աշխատանքներիավարտը նախատեսվում է 2024թվականին: Այս տարի նախատեսված է իրականացնել հողային, հիմքերի ուժեղացման և նոր պատերի կառուցման աշխատանքներ, որոնք մոտենում են ավարտին:
Քոբայրավանքի սեղանատուն
10-13-րդ դդ. հիմնադրված ՀՀ Լոռու մարզի Քոբայր ե/գ կայարանի Քոբայրավանքիհատվածումսեղանատան վերականգնման աշխատանքներն ընթանում ենծրագրին համաձայն:Չնայած բարձրադիր և դժվարամատչելի դիրքին` աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և կավարտեն 2023 թվականին:
Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցիև Լոռի բերդ ամրոցի պարիսպ
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու նորոգման աշխատանքների իրականացման ընթացքում ծածկասալերի քանդման աշխատանքներից հետո առաջացել է լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտություն:
Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները մեկնարկել են ամռանը:
Վերոնշյալ բոլոր աշխատանքներնընթանում են բնականոն հունով՝ համաձայն ժամանակացույցի, և ներկա պահին կատարված է աշխատանքների ամբողջ ծավալի մոտ 70 տոկոսը:
Ավարտված աշխատանքներ
ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման և ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» (Անվերջության ժապավեն) հուշարձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքներն ամբողջովին ավարտված են:
Վերականգնման և նորոգման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների լուծումն իրականացվում է ՀՀԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին:
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…