Լրահոս 24/7

Վազգեն Ադամյանն ընտրվեց Ճամբարակ համայնքի ղեկավարի պաշտոնում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրությունն էր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ավագանու նիստին մասնակցել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրված բոլոր 21 պատգամավորները։

Օրենքի ուժով՝ Ճամբարակ համայնքի ղեկավար է ընտրվել Վազգեն Ադամյանը, ով նույն պաշտոնում աշխատել է 2017-2022 թվականներին։ Նա շնորհակալություն է հայտնել համայնքի բնակիչներից եւ ավագանուց իրեն վստահության քվե տալու համար եւ հավաստիացրել, որ կանի հնարավորը համայնքի առջեւ ծառացած հիմնախնդիրները կարգավորելու ուղղությամբ, կարդարացնի բոլորի սպասելիքները։

«Այս նիստից հետո արդեն դադարում են Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունները, քանի որ Շողակաթ համայնքը, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, միավորվում է Ճամբարակ համայնքին։ Դադարում են նաեւ Ճամբարակի ավագանու նախկին անդամների լիազորությունները։ Նորընտիր ավագանու այսօրվա նիստում որոշվեց Ճամբարակ համայնքի նոր ղեկավարի երդմնակալության օր սահմանել 2022 թվականի հոկտեմբերի 15-ը, իսկ առաջին նստաշրջանի մեկնարկի օր՝ 2022 թվականի հոկտեմբերի 19-ը։ Այդ նիստում կընդունվի ավագանու գործունեության կանոնակարգը եւ համայնքապետարանի կանոնադրությունը, կձեւավորվեն հանձնաժողովները»,-ներկայացրեց Ռոբերտ Օհանյանը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

4 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

5 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

6 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

6 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

8 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

8 hours ago