Լրահոս 24/7

Գերմանիան Ուկրաինային է փոխանցել Zuzana տեսակի 16 հրետանային ինքնագնաց

Գերմանիան Ուկրաինային է փոխանցել Zuzana տեսակի սլովակյան արտադրության 16 հրետանային ինքնագնաց կայանքներ:

Դրանք ունեն 155 միլիմետր տրամաչափի հրանոթ, որի հեռահարությունը հասնում է 41 կիլոմետրի:

Սեպտեմբերին Գերմանիան Ուկրաինային տրամադրել է Gepard տեսակի գերմանական արտադրության ևս 6 զենիթային ինքնագնաց կայանքն, դրանց ընդհանուր թիվը հասցնելով 30-ի: Գերմանացիները նաև Gepard -ների 59 հազար արկ են փոխանցել ուկրաինացիներին:

Բացի այդ, Բեռլինը Կիևին փոխանցել է M270 MARS տեսակի ամերիկյան արտադրության համազարկային կրակի 5 համակարգ:

Գերմանիան Ուկրաինային փոխանցել է 155 միլիմետր տրամաչափի PzH 2000 (Panzerhaubitze) տեսակի 12 հաուբից և դրանց համար 10 հազար 500 արկ:

Ուկրաինայի զինված ուժերը Բեռլինից որպես օգնություն ստացել են Panzerfaust 3 տեսակի հակատանկային 23 հազար 800 հրթիռային համակարգեր, 15 հազար հակահրասայլային ականներ. 54 զրահամեքենա և 3 հազար 200 շարժական ՀՕՊ համակարգեր:

Ըստ վերլուծաբանների, այսօրվա դրությամբ Գերմանիան Ուկրաինային ընդհանուր հաշվով տրամադրել է 1 և կես միլիարդ դոլարի ռազմական օգնություն:

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

1 hour ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

5 hours ago