Արժեքներ
15.08.2019

Անտառից ոչ թե փայտ, այլ միրգ ու հատապտուղ

Անտառից ոչ թե փայտ, այլ միրգ ու հատապտուղ

Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացման ուղղություններից մեկն անտառի բնամթերքի օգտագործումն է: Տավուշի անտառներում էկո բնամթերքի մեծ պաշարներ կան, որի 5 տոկոսն է օգտագործվում: Տարիներ առաջ գերմանական միջազգային համագործակցության ընկերության՝ ՋԻ ԱՅ ԶԵԹ-ի հետազոտման գնահատմամբ Տավուշի մարզի անտառներից տարեկան կարող են հավաքել մինչև 300 մլն եվրո արժողության միրգ և հատապտուղ: Մարզում ծրագրեր եմ մշակվում անտառի մրգի և հատապտղի մթերման ուղղությամբ: Անտառի բարիքներից են օգտվում Ազատամուտ գյուղի մի քանի բնակիչներ, որոնք անտառ են մտնում վաղ գարնանից մինչև խոր աշուն:
Տավուշի մարզի անտառահատումները վերջին շրջանում թոփ թեմա են դարձել, որտեղ շահարկվում են սոցիալական խնդիրները՝ անտառով ընտանիք են պահում, անտառի փայտով տներ են տաքացնում: Անտառը կրկին կարող է սոցիալական խնդիրներ լուծել, սակայն ոչ թե բնափայտով, այլ անտառի բարիքներով՝ մրգերով ու հատապտուղներով: Ազատամուտ համայնքի բնակչուհի Սուսաննա Պետրոսյանն արդեն 30 տարի անտառ է գնում, հավաքում այն, ինչը հնարավոր է վաճառել կամ պահածոյացնել. «Շուշան եմ բերում, բոխի եմ քաղում, բանջար, խոռ եմ բերում, էն որ խորովածի վրա են լցնում՝ էդ ուրցից, սեզոնային, էդ գործովն եմ ես զբաղվում»:

Տիկին Սուսաննան ասում է, որ նույնիսկ տաք ձմռանն է օգտվում անտառից. «Ձմեռն էլ ենք քինում, մենք քինում ենք Դեղձավան, Նոյեմբերյանի ռայոնի հենց անմիջապես Վրաստանի գրանիցը: Փիփերթ ենք հավաքում, պիրում, կապուկներ ենք անում, տանում Իջևան, տալիս դալալին կամ մենք ենք ծախում»:

Անտառի մոռը վերջացել է, մոշ դեռ կա, հոնն էլ նոր է հասել և հավաքելու ժամանակն է: Տիկին Սուսաննան հարևանու՝ Անյայի հետ նորից մտնելու է անտառ. «Հոն եմ բերելու, 200 դրամով զավոդը ընդունում ա, սաղ հոնի ծառեր ա»:

Ավելին՝ Հայաստանի Հանրային Ռադիո

https://hy.armradio.am/2019/08/15/%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%ab%d6%81-%d5%b8%d5%b9-%d5%a9%d5%a5-%d6%83%d5%a1%d5%b5%d5%bf-%d5%a1%d5%b5%d5%ac-%d5%b4%d5%ab%d6%80%d5%a3-%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ba%d5%bf%d5%b8%d6%82/?fbclid=IwAR1ktSH5Hgj–HeTkkyNzYvnNtV2c5xIYSPrFn3C740jNMBbHhHutoZUTio

Լրահոս
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
13:46
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
13:32
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին