Լրահոս 24/7

Երբեք դեմ չենք եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը. Բաբայան

Մենք երբեք դեմ չենք եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, ընդհակառակը, 1996-1997-ից հետո, երբ Արցախը փաստորեն դուրս մնաց բանակցային գործընթացի մի հատվածից, մենք միշտ կոչ էինք անում վերականգնել այդ ձեւաչափը եւ այդ ձեւաչափի վերականգնումը մնացել է մեր օրակարգում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Բայց այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան միջազգային ճանաչված հարթակից դուրս: Գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ, դա Մինսկի խումբն է, որի փաստաթղթերում նշված է, որ Արցախը եւ հակամարտության, եւ բանակցությունների կողմ է:

Ադրբեջանն ասում է՝ մենք չենք բանակցելու որպես կողմի հետ: Մենք էլ ասում ենք՝ վերականգնվի ձեւաչափը, բանակցենք: Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ բանակցությունները ստանան այն երանգը, որ աբորիգեն ինչ-որ մի ցեղախումբ ի դեմս Արցախի, պետք է գնա մետրոպոլիայի կամ մայր երկրի հետ նեղացած, փոշմանած խնդրի, ասի՝ կներես, մայր երկիր, այսինքն Ադրբեջան, մենք մի ղալաթ ենք արել, հիմա գալիս ենք ներողություն ենք խնդրում, նորից մեզ ընդգրկեք ձեր կազմ, դա չի լինելու:

Բնական է, որ սա Հայաստանի իշխանությունները հասկանում են, չեն կարող չհասկանալ, որովհետեւ սա Արցախի ժողովրդի հավաքական կարծիքն է»,.-ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago