Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնում է, որ դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։
«Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։
Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին:
Հաջորդ փուլերով դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։
Դասընթացներն անվճար են, մասնակիցների հարմարավետության համար անցկացվելու են հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի), մասնակիցներն ապահովվելու են սննդով։
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-42-78-48 հեռախոսահամարով՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 09։00-18։00 կամ գրանցվել առցանց»,- հայտնել է Թորոսյանը։
Լուսանկարը՝ Արմենպրեսի
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին՝…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը թալանել է Միացյալ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարց է ուղղել պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ քրեական գործի մասին ե՞րբ է…
Թվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` «ALAN» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ…
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ…
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկա է եղել Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվող…