Լրահոս 24/7

Հայ սամբիստներն արդեն 20 մեդալ են նվաճել

Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային վերջին՝ երրորդ օրը հայ սամբիստներին հաջողվեց նվաճել ևս երեք բրոնզե մեդալ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ 


Բրոնզե մեդալներ են նվաճել 50 կգ քաշային կարգում Արփինե Մնացականյանը, 64 կգ քաշային կարգում Մեսրոպ Նիկոյանն ու 88 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը։ 
Այսպիսով, հայ սամբիստները աշխարհի երիտասարդական առաջնության ընթացքում արդեն նվաճել են 20 մեդալ, որոնցից 1 ոսկի, 2 արծաթ, 17 բրոնզ: 


Հիշեցնենք՝ Երևանում ընթանում է Սամբոյի աշխարհի առաջնությունը, այսօր մրցապայքարի երրորդ ու եզրափակիչ օրն է։ 
Առաջնության առաջին օրը Հայաստանը 14 մեդալ է նվաճել, որից 2-ը` արծաթ, 12–ը` բրոնզ։ Երկրորդ օրվա ընթացքում հայ մարզիկները ևս 3 մեդալ մեդալ նվաճեցին, այդ թվում՝ մեկը ոսկի։ Սամբոյի աշխարհի առաջնությունում պատանիների 53 կգ քաշային կարգում Ռոբերտ Սիմոնյանը դարձավ աշխարհի չեմպիոն: 

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

1 hour ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

5 hours ago