Փաստաբանների պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանն անդրադարձել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալությանը.
«Հարգելի գործընկերներ, Փաստաբանների պալատը տեղեկացվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին, որի կապակցությամբ Պալատի նախագահը այցելել է փաստաբանին: Էրիկ Ալեքսանյանի հետ քննարկվել է պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր, վերջինս հայտնել է, որ այն կիրականացվի իր կողմից ընտրված փաստաբանների միջոցով: Նկատի ունենալով, որ առաջադրված մեղադրանքն առնչվում է Էրիկ Ալեքսանյանի մասնագիտական գործունեությանը՝ քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում»,- տեղեկացրել է նա:
Փաստաբան Գայանե Պապոյանն էլ մանրամասներ է ներկայացրել ձերբակալությունից. «Այս պահին գտնվում եմ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ստանձնել եմ իմ ընկեր, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի շահերի պաշտպանությունը։ Թեև նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիքը չհրապարակելու մասին, սակայն ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ բացարձակ կապ չունի։
Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Վստահ ենք, որ այս ամենը իշխանությունների պատասխանն է Էրիկ Ալեքսանյանին, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել սուր քննադատություններով , իրականացրել է պաշտպանություն հնչեղ քաղաքական գործերով, այդ թվում՝ «մարտի 1-ի» գործով, Արմեն Չարչյանի, Աղվան Հովսեփյանի, Վազգեն Մանուկյանի, Առուշ Առուշանյանի, Արմեն Գևորգյանի և այլոց գործերով։
Էրիկ Ալեքսանյանն այս ամենին վերաբերվում է ժպիտով»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…