«Ինչպես հայտնի է՝ հոկտեմբեր 28-31-ը Երևանում կայանալու է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունները երեկ հանդես են եկել հայտարարությամբ առ այն, որ մի շարք պատճառներով նպատակահարմար չեն նկատում Եկեղեցու մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին։
Պատճառների մեջ հատուկ ընդգծվում է ավանդական կուսակցություններից մեկի, ազդեցիկ որոշ գործիչների հրավիրյալների ցանկից բացակայությունը։
Ո՞վ կարող էր պատկերացնել, որ Հայաստանի պետականության հարատևությանը սպառնացող այս օրհասական պահին Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական զույգ աթոռների գահակալները կարող են հրաժարվել մասնակցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին միայն այն պատճառով, որ դրան չեն մասնակցելու Դաշնակցությունը, դաշնակցական Փափազյանը և այլոք։
Եկեղեցի, որը լուռ էր, երբ Հայաստանի խորհրդարանում գնդակահարում էին պետության գլուխներին
եկեղեցի, որը տարիներ շարունակ ծպտուն չի հանել, երբ ազատատենչ քաղաքացիներ են գնդակահարվել Երևանի կենտրոնում, ծեծի ենթարկվել, հանիրավի ազատազրկվել, եկեղեցի, որը ոչ մի անգամ չի բարձրաձայնել մարդու նկատմամբ աղաղակող ապօրինությունների, ազատությունների և իրավունքների տոտալ ոտնահարումների առթիվ։
Եկեղեցի, որը 2020-ի վերջից գործող իշխանության հրաժարականը պահանջող քաղաքական պայքարի մաս է, հրաժարվում է մասնակցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։
Այսօր մեր ժողովուրդն իրապես իրեն ձայնակցող եկեղեցու կարիքն ունի։
Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային ծայրահեղ լարված միջավայրը օբյեկտիվորեն բարձրացրել է Հայաստանի նկատմամբ այն սուբյեկտների շանսերը, որոնք ունեն հայկական ինքնիշխանության թեկուզ մնացած փշրանքներն էլ կուլ տալու հավակնություն ու մտադրություն:
Եթե Հայաստանի, հայության ներսում չեն գտնվում փոխադարձ պայմանավորվածությունների վրա ներդաշնակվող լուծումներ, այդ լուծումները ոչ միայն արագ կգտնվեն դրսում, այլ, թերևս, դրսում պատրաստ են և սպասում են Հայաստանում իրենց ժամին:
Դրա համար հավասարապես պատասխանատու են լինելու բոլոր այն ուժերը՝ անկախ կարգավիճակից, որոնց գործողությունների տրամաբանությունը կմոտեցնի այդ ժամը:
Հավաքական Սփյուռքը, կամ նրանք, ովքեր հանդես են գալիս նրա անունից, կարող էին սահմանել Հայաստանի արդիականացման նպատակ՝ ստեղծել և զարգացել զինված ուժեր, գիտության, տնտեսության, արտադրության ու քաղաքականության ֆունկցիոնալ շղթա։
Սրանք այսօրվա Հայաստանի և հայության համար առաջնահերթություններ են, անկախ նրանից՝ պատերազմ է, թե խաղաղություն։
Հայ եկեղեցին, հայկական սփյուռքը և հայոց պետականությունը կանգնած են նոր ժամանակի լրջագույն մարտահրավերների առաջ:
Եթե Հայաստանի, հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր ղեկավարությունն ու սփյուռքյան ուժերը չեն կարողանալու գալ որոշակի ընդհանուր հայտարարի և հակազդեցության ռազմավարության մշակման՝ Հայաստանի ներքաղաքական տարաձայնությունների պատճառով, ապա դրա հետևանքի պատասխանատուն ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությունն է, այլև Հայ եկեղեցին՝ Մայր աթոռ Սբ․ Էջմիածը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություններն ու դրանց գահակալները»,- գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…