ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե պարենային անվտանգությունը պետք է ուղղված լինի ոչ թե անհրաժեշտ քանակի սննդամթերքով Հայաստանն ապահովելուն, այլ նաև ճիշտ սնվելուն։
Նրա խոսքով. «Օրինակ, մինչև 2 տարեկան երեխաների պարագայում մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ միայն թերսնվելն է, այլ նաև սխալ սնվելը, որի արդյունքում երեխաների զգալի մասը, ավելի քան 40 տոկոսը, ունեն թերսնվածություն: Դա և քիչ սնվելուց է, և սխալ սնվելուց»:
Ըստ նրա, թերսնված երեխաները նաև բարեկեցիկ ընտանիքներում են շատ, որովհետև մարդիկ պարզապես չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ կերակրել երեխային։
Քերոբյանն ասել է, թե պետությունը պետք է հատուկ սննդակարգ կազմի. «Մենք դա անելու ենք: Հիմա պարենային ռազմավարությունը կազմվում է, կարծում եմ՝ մինչև տարվա վերջ արդեն կունենանք ընդունված ռազմավարությունը, որի մեջ արդեն ճանապարհային քարտեզով նշված կլինի, թե ինչը երբ պետք է արվի:
Մենք պետք է ընդամենը առաջարկենք, որը ենթադրում է լայնածավալ ուսուցողական, լուսաբանման աշխատանքներ, որպեսզի մարդիկ ավելի շատ բան իմանան ճիշտ սնվելու մասին»:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…