Երևանի Մ. Խորենացու անվան հ. 143 հիմնականում դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Այս մասին տեղեկացնուն են Երևանի քաղաքապետարանից:
Աշխատասենյակը կահավորվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գործիքներով:
Հանդիսավոր բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը, «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, դպրոցականներ:
Աշակերտներն այստեղ կուսումնասիրեն ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորման և տպագրություն, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստեղծում ու կառավարում: Արդեն իսկ 120 աշակերտ է հերթագրվել «Արմաթ»-ի խմբակ այցելելու համար:
Նախագիծն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի և «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…