Փարիզում ընթրեցի ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը.
«Մասնակցում էին՝ Անահիտ Տոնապետյանը՝ Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի հայագիտության դասախոս, Քլեր Մուրադյանը՝ քաղաքագետ, պատմաբան, Մարինա Դեդեյանը՝ գրող, լրագրող, Կորին Զարզավանջյանը՝ արվեստագետ, դերասանուհի եւ Նադիա Գործունյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի և Ֆրանսիայի տարածաշրջանի տնօրենը։
Մեր ընթրիքը թեեւ Փարիզի կենտրոնում էր, բայց հեռու էր ֆրանսիական խիստ բարեկրթության եւ զսպվածության ոճից։ Շատ հայկական, թեժ եւ կրքոտ խոսակցություն ստացվեց։ Ֆրանսիացի անձնակազմի մոտ թերեւս հարց կառաջանար՝ այդ ի՞նչն է, որ իրար մեջ չեն կարողանում կիսել հայոց տիկնայք փափկասուն։ Իսկ մենք փորձում էինք հասկանալ՝ այդ ի՞նչն ենք սխալ անում Հայաստանում եւ Սփյուռքում, որ մեր փոքրիկ եւ թանկ Հայրենիքի վերքերը ավելանում ու ավելանում են, ապաքինվելու փոխարեն»,- գրել է Վարչապետի տիկինը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…