Հակոբ Հակոբյանի առաջնորդությամբ դեռևս 90-ականներին հիմնադրված «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունը վերսկսել է ակտիվ գործունեությունը՝ համակ ուշադրության կենտրոնում պահելով հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի անվտանգության համապարփակ խնդիրները։
Համագործակցելով Հայաստանի Պաշտպանության նախարարության հետ, կազմակերպության հարյուրավոր նվիրյալ կամավորներ այս պահին էլ, գիշերուզօր, իրենց հերթապահ ծառայությունն են իրականացնում կազմակերպության վերապահությանը վստահված սահմանային հատվածներից մեկի պաշտպանությունը։
Չցանկանալով ծանրաբեռնել համար բանակին,«Ոգու փորձություն»-նն ամբողջությամբ ինքնուրույնաբար ապահովում է կազմակերպության ծառայության ընթացքում հարյուրավոր անդամների նյութական ապահովության հիմնական պատասխանատվությունը։
«Ոգու փորձության» տղաների հետ հայրենիքի սահմանները պաշտպանում են Լեոնիդ Ազգալդյանի ջոկատի կամավորները, Հովսեփ Հովսեփյանի «մահապարտների» խումբը և «Սև հովազ» ջոկատի կամավորները, որոնց շարքերում 44-օրյա պատերազմում անմահացավ Ռուստամ Գասպարյանի որդին՝ Ռոման Գասպարյանը։
«Ոգու փորձության» հովանու ներքո կամավորագրվածների մեծ մասը մասնակցել է Արցախի ու Հայաստանի պաշտպանության համար մարտերին։ Նրանք, հայրենիք պետականության կողքին, բոլորը մեկ ընտանիքի պես, համախմբված, պաշտպանում ենք սրբազան հայրենիքի սահմանները։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…