Գլխավոր
16.08.2019

Իտալիայի Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք տալու փորձի համար. գործը դատարանում է

Իտալիայի Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք տալու փորձի համար. գործը դատարանում է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Իտալիայի Հանրապետության քաղաքացու կողմից ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյային կաշառք տալու փորձի դեպքի առթիվ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իտալիայի Հանրապետության՝ 57-ամյա քաղաքացին հայաստանյան ՍՊ ընկերության փոխտնօրենի օժանդակությամբ փորձել է միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյային։

Այսպես՝ 57-ամյա իտալացին, հանդիսանալով իտալական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրենը, տեղեկանալով, որ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում իր ղեկավարած ընկերության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է քննվում, իր տնօրինած մեկ այլ ՍՊ ընկերության փոխտնօրեն, ՀՀ քաղաքացուն խնդրել է գտնել  միջնորդի, որպեսզի քրեական գործով վարույթը կարճելու համար կարողանա կաշառել հիշյալ քրեական գործով այդպիսի իրավասություն ունեցող պաշտոնատար անձին։

Վերջինս, լավ հարաբերությունների մեջ գտնվելով հարկային տեսուչի հետ, 2018 թվականի օգոստոսի 5-ին պայմանավորվել և օրեր անց Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է նրան, որի ընթացքում իտալացի գործարարի անունից հարկային տեսուչին խնդրել է օգնել քննվող քրեական գործով վարույթը կարճելու հարցում՝ հայտնելով, որ իտալացի իր ղեկավարը պատրաստ է նաև կաշառք տալ։

Իր հերթին հարկային տեսուչը, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, գիտակցելով խոստումը կատարելու անհնարինությունն ու նպատակ չունենալով որևէ գործողություն կատարել իտալացի գործարարի օգտին, փոխտնօրենին հայտնել է, որ մտերիմ է ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյայի հետ ու կարող է նպաստել կաշառքի շուրջ համաձայնության գալուն։

ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյային կաշառելու համար տեսուչը փոխտնօրենի միջոցով իտալացի գործարարից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 ՀՀ դրամ՝ հայտնելով, թե այդ գումարի դիմաց ՊԵԿ պաշտոնյան, իբր, հետամուտ կլինի քրեական գործով վարույթի կարճմանը։

Ընդունելով կաշառքի առարկայի շուրջ առաջարկը՝ փոխտնօրենը 2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում իտալացի գործարարից ստացել և  հարկային տեսուչին է փոխանցել առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 ՀՀ դրամ կաշառք-գումարը, որը վերջինս խարդախությամբ հափշտակել է,  ինչի արդյունքում գործարարն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, այն է՝ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՊԵԿ պաշտոնատար անձին։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իտալիայի Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Լրահոս
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
16:53
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
16:42
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
16:29
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
16:05
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
15:52
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
15:36
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
15:14
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
14:52
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
14:21
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
13:59
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան
13:42
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան
ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
13:29
ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ գույքեր
13:09
Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ գույքեր
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
12:58
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Իրանի ռեժիմի տապալումը «հասանելի նպատակի» շրջանակում է. Նեթանյահու
12:38
Իրանի ռեժիմի տապալումը «հասանելի նպատակի» շրջանակում է. Նեթանյահու