Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի բարեհաջող անցկացման կապակցությամբ և իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ ՉԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ։
Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական դերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կայուն առաջընթացի և բարեկամ չին ժողովրդի զարգացման ճանապարհին կշարունակի ամրապնդվել։ Մենք պատրաստակամ ենք ջանքեր գործադրելու Հայաստանի և Չինաստանի միջև հաստատված բազմաշերտ օրակարգի խորացման ուղղությամբ։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-չինական քաղաքական երկխոսությունը և հարստացնել մեր բազմադարյա բարեկամության պատմության էջերը նոր ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ, արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…
Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…