Լրահոս 24/7

Հակակոռուպցիոն կոմիտեն կունենա դեպոզիտ հաշվեհամար

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամասնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներին նշանակում է վարչապետը, սակայն օրենքում անհստակություն կար. 

«Եթե տեղակալները հրաժարականի դիմում են ներկայացնում, այն ուղարկում են կառավարություն՝ կառավարության հաստատումն ունենալու նպատակով։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե նշանակման, թե ազատման լիազորությունը վերապահված է վարչապետին, այստեղ կար որոշակի անհստակություն, ըստ այդմ՝ նախագիծը միտված այդ անհստակությունը շտկելուն»։

Փոխնախարարը նաև նշեց, որ նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն հանձնաժողովի համար սահմանել գանձապետարանում դեպոզիտ հաշիվ ունենալու իրավունք. 

«Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում դեպոզիտ հաշիվ, որում կուտակվող միջոցները տնօրինվում են Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից»:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

14 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

14 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

14 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

14 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

15 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

15 hours ago