Հոկտեմբերի 20-26-ը «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում 16 երկրներից 37 ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան:
Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդության և ոչ ֆորմալ կրթության ոլորտի ներկայացուցիչներին ընդունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վալյա Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ երիտասարդական քաղաքականության գերակա ուղղությունները, երիտասարդների հետ տարվող աշխատանքներն ու պետական ծրագրերը։
Նախարարի տեղակալը խոսել է նաև ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության միջոցով աշխատաշուկայում երիտասարդների մասնակցության խթանման, նրանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացման աջակցության, նորարարության, մշակույթի և գիտության ոլորտներում երիտասարդների ակտիվ ներգրավման, ինչպես նաև առողջ ապրելակերպի մշակույթի տարածման մասին:
Հանդիպման վերջում հյուրերը նախարարության ներկայացուցիչներին ուղղել են իրենց հուզող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ:
Օտարերկրյա հյուրերի այցը Հայաստան կրում է ուսումնական բնույթ, որի շրջանակում նրանք պետք է ծանոթանան Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացմանը, երիտասարդական քաղաքականության ներկա վիճակին և առաջիկա ծրագրերին, հանդիպումներ ունենան հասարակական կազմակերպությունների, երիտասարդական և պետական լիազոր կառույցների ներկայացուցիչների հետ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…