Գլխավոր
16.08.2019

Տավուշում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հա տարածք ազատագրել. ռազմական փորձագետ

Տավուշում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հա տարածք ազատագրել. ռազմական փորձագետ

Պատմաբան, ազատամարտիկ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայոց Բանակը հերթական անգամ փաստում է, որ օպերատիվությամբ և խնդիրներն արդյունավետ լուծելու կարողությամբ՝ մնում է իր բարձրության վրա։ Վերջին ամիսներին, թշնամու սահմանապահների դեմ պայքարում, ՀՀ Զինված Ուժերը լուրջ հաջողություններ են գրանցել Տավուշի մարզի հյուսիսային հատվածում: Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում, բայց հանդիպելով գնդապետ Գ. Խաչատուրովի հրամանատարությամբ գործող ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումների դիմադրությանը՝ ստիպված են եղել մնալ իրենց տարածքում:

Գերազանցելով հակառակորդին՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել: ՀՀ Զինված Ուժերի արդյունավետ գործողության արդյունքում հաջողվել է կասեցնել ոչ միայն թշնամու սադրանքը, որը նպատակ ուներ վերահսկողություն սահմանել Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու վրա, այլ նաև ադրբեջանական իշխանությունների և պետական քարոզչամեքենայի համար հանկարծակի շրջադարձի արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին: Թիրախային գոտում է հայտնվել նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը: Իսկ առավել կարևոր է այն հանգամանքը, որ եթե թշնամուն հաջողվեր իր ագրեսիվ մտահղացումը՝ ապա վտանգվելու էր Վրաստանով ՀՀ մտնող գազատար խողովակաշարի անվտանգությունը։ Սա կենսական խիստ անհրաժեշտ քայլ էր ՀՀ-ի համար։

Փորձելով կանխել խուճապի տարածումը սեփական բնակչության շրջանում, ինչպես նաև նրան ոգևորող կեղծ լուրեր մատուցելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար դիմում է տեղեկատվական ձեռնածության՝ հրապարակելով տեղեկություն առ այն, որ իբրև թե Ադրբեջանի սահմանապահներն են հաջողություն և առաջխաղացում ունեցել: Իրականում վերջին շրջանում ադրբեջանական զինուժը կարողացել է փոքր տարածք զավթել, սակայն ոչ թե Հայաստանից, այլ հարևան Վրաստանից։ Այդ մասին կարող եք աղմկահարույց տարբեր նյութեր տեսնել վրացական մամուլում։ Իսկ Հայաստանի սահմանին էլ ավելի մոտենալ՝ թշնամուն չհաջողվեց: Սովորաբար հայկական կողմը նման դեպքերում լռություն է պահում, բայց հաշվի առնելով իր բնույթով թշնամի հակառակորդի ապատեղեկատվական գործունեությունը մեր ուղղությամբ՝ կարծում եմ, որ ՀՀ բնակչությունն այս մասին պետք էր իմանար, որպեսզի ապատեղեկատվական քարոզչության զոհ չդառնա։ Այս վերջին գործողությունների արդյունքում ՀՀ Զինված Ուժերը ոչ միայն կարողացան ավելի ամրապնդել սահմանակից մեր գյուղերի և ավտոմայրուղու անվտանգությունը՝ առաջանալով նոր բնագծում, այլև վերահսկողության տակ առնել ադրբեջանական մայրուղին։ Բաքվի իշխանություններին սա պետք է դաս լինի։ Թող մեղավորներ փնտրի իրենց բարձրաստիճան ապաշնորհ զինվորականների շրջանում: Այսպես պետք է պատժվի հակառակորդը՝ իր ամեն մի նախահարձակ գործողության արդյունքում, ստանալով արժանի հակահարձակում»:

Լրահոս
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
13:46
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
13:32
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին