Լրահոս 24/7

Խուզարկվում է Ք․ Սոբչակի տունը

Իրավապահները խուզարկություն են իրականացնում լրագրող Քսենյա Սոբչակի տանը՝ Մոսկվայի մարզի Գորկի-8 տնակային ավանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը և 112 հեռագրային ալիքը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ խուզարկություններն իրականացվում են շորթման գործով, որը հարուցվել է Սոբչակի կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի դեմ։ Նա ձերբակալվել է հոկտեմբերի 25-ին։

«Ինքը՝ Սոբչակը, ընթացակարգային կարգավիճակ չունի», – ասել է իրավապահ մարմինների ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Varlamov News Telegram ալիքը, որն առաջինն է հայտնել Սուխանովի կալանավորման մասին, հայտնել է, վկայակոչելով անանուն աղբյուրը, որ քրեական գործը, իբր, կապված է Սոբչակի Telegram-ի ալիքների «նեգատիվի արգելափակման» հետ։ Այլ աղբյուրներ դա չեն հաստատել։

Սոբչակը Սուխանովի հետապնդումն անվանել է «լրագրության նկատմամբ հերթական ճնշումը երկրում»։ «Իմ լրագրողներին անընդհատ բերման են ենթարկում։ Այժմ նրանք վերցրել են Կիրիլին և նրա վրա գործ են կարում », – ասաց նա:

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…

8 minutes ago

Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…

24 minutes ago

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…

36 minutes ago

ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը

Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և…

50 minutes ago

0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո նոր գրառում է կատարել, որում ասվում է․…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…

1 hour ago