«Կոնստանտին Զատուլինին Հայաստան մուտքի արգելքի քաղաքական բաղադրիչին կանդրադառնամ ավելի ուշ, սակայն զուտ իրավական տեսանկյունից հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.
«Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի Գ և Զ ենթակետերի համաձայն՝ օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստան արգելվում է, եթե՝
Գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
– վնաս պատճառել Հայաստանի պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
– իրականացնել ահաբեկչական գործունեություն,
– սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
– իրականացնել մարդու տրաֆիկինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.
Զ) Գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ.
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձանց մասին տվյալները մտցվում են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկ:
Տվյալների բանկը վարում է ԱԱԾ-ն։
Ենթադրում եմ, որ Կ. Զատուլինի մուտքը ՀՀ տարածք արգելվել է վերը նշված դրույթների հիման վրա, քանի որ ակնհայտ է, որ նույն օրենքով ամրագրված այլ սահմանափակումները որևէ կերպ վերաբերելի չեն նրան։
Ինչ վերաբերում է նրան անցանկալի անձ (persona non grata) ճանաչելուն, հարկ եմ համարում ընդգծել, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի տրամաբանության լույսի ներքո անցանկալի անձ (persona non grata) կարող է հայտարարվել ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող որևէ օտարերկրյա պետության աշխատակից։
Հետևաբար, վերը նշվածի հիմքով, Զատուլինը հայտարարվել է ոչ թե անցանկալի անձ (persona non grata), այլ, որպես օտարերկրացի, նրա մուտքը արգելվել է ՀՀ տարածք, քանի որ նա ՀՀ-ում դիվանագիտական գործունեություն չի իրականացնում»,-գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն…
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին ու Չինաստանի հետ առևտրային հարաբերություններին։ «Ես չեմ…
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան սոցցանցի էջում գրառում է արվել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ «Օսմանյան կայսրությունում…
Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները վերստին սրվել են: Ըստ տեղեկությունների, Նյու-Դելին երկրից Պակիստանի բոլոր քաղաքացիներին արտաքսելու…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի…