Լրահոս 24/7

Դիտարկել են «Աբովյան» ՔԿՀ-ի բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի նախաձեռնությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել հիմնարկում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների դիտարկման և բարձրաձայնված հարցերի համատեղ քննարկմանը նվիրված հանդիպում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Փոխնախարար Արփինե Սարգսյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ ՄԻՊ գրասենյակի և Դիտորդների խմբի ներկայացուցիչները տեղում դիտարկել են իրենց կողմից արձանագրված խնդիրների լուծման ընթացքը, հետևել այնտեղ ընթացող՝ ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավմանն ուղղված կապիտալ վերանորոգման աշխատանքներին: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը ներկայացրել է բժշկական օգնության և սպասարկման ոլորտում առկա իրավիճակը, կատարված փոփոխությունները:

Առանձնակի կարևորվել է այն, որ հիմնարկի բարելավմանը միտված շինարարական լուծումները պետք է բոլոր մասնաշենքերում հարմարեցված լինեն նաև հաշմանդամություն, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Ըստ այդմ՝ տրվել է հստակ հանձնարարական դրանց հաշվառմամբ ձևավորվել առաջիկա շինաշխատանքների պլանը: Ընդգծվել է, բժշկական մասում բժշկական անձնակազմի համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևությունը:

Շրջայցից հետ հիմնարկում կայացել է համատեղ քննարկում, որի շրջանակներում դիտարկվել են ազատությունից զրկված անձանց սննդի ապահովմանը, լոգանքին, լվացքի կազմակերպմանը, անկողնային պարագաների լրացուցիչ տրամադրմանը, բժշկական օգնության և սպասարկմանն առնչվող մի շարք հարցեր: Քննարկման մասնակիցներին ներկայացվել են արդեն իսկ բարձրացված հարցերի ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

Փոխնախարար Սարգսյանն արձանագրել է, որ շինարարական երկրորդ փուլով այն աշխատանքները, որոնք առաջին փուլում չեն ընդգրկվել, կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին՝ այդպիսով ապահովելով ամբողջ հիմնարկի բարեկարգումը թե՛ ազատազրկվածների, թե՛ աշխատակիցների տեսանկյունից: ՄԻՊ գրասենյակի և Դիտորդների խմբի ներկայացուցիչները ողջունել են հանդիպման ձևաչափը և պատրաստակամություն հայտնել աջակցելու առկա հարցերի լուծմանը:

ՄԻՊ գրասենյակի և Դիտորդների խմբի ներկայացուցիչները փաստել են, որ հիմնարկում գրանցվել են շոշափելի և դրական փոփոխություններ, նշել են, որ դեռևս լուծման ընթացքում գտնվող հարցերը պետք է ուշադրության կենտրոնում պահել և ապահովել դրանց հասցեագրումը: Ներկայացուցիչները նշել են, որ փոփոխությունները պետք է ինստիտուցիոնալացված բնույթ ունենան: Հանդիպման ավարտին քրեկատարողական հիմնարկին տրվել են համապատասխան հանձնարարականներ: Դրանց կատարման ընթացքին համատեղ հետևելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Թիվ 1

Recent Posts

Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…

27 minutes ago

Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…

42 minutes ago

Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…

54 minutes ago

«Կասկադն» ավարտուն տեսք կստանա

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…

1 hour ago

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…

1 hour ago

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…

1 hour ago